
«Նարեկը ժամկետային զինծառայող էր, երկու քույրերի միակ եղբայրը, նպատակ ուներ տնտեսագետ դառնալ»,-«Փաստինֆոյի» հետ զրույցում ասում է Գառնիի Ատոմի անվան Հ. 2 ավագ դպրոցի տնօրենը։
ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ մայիսի 12-ին ադրբեջանական ագրեսիան սանձելիս զոհված 20-ամյա Նարեկ Բաղդասարյանը Կոտայքի մարզի Գառնի համայնքից էր: Նրան ընդամենը 47 օր էր մնացել զորացրվելու համար։
«Չափից դուրս հարգված խելոք հավասարակշռված և զուսպ տղա էր Նարեկը։ Անչափ մեծ էր հարգանքը դեպի մեծերը»,— ասում է դպրոցի տնօրենն ու հավելում, որ զսպվածության հետ մեկտեղ դպրոցում առաջադեմ էր՝ մասնակցում էր դպրոցական բոլոր միջոցառումներին։
![]()
«Նոր եմ խոսել դասղեկի հետ. դժվարանում էր խոսել։ Իրենց դասարանում ընդամենը չորս տղա էին։ Բոլորն էլ ծառայում են»,— ասում է դպրոցի տնօրենը։
2021 թվականին ավարտելով դպրոցը՝ Նարեկն ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, նպատակ ուներ տնտեսագետ դառնալ։