Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը ծանր է

ROZRYWKA

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը ծանր է

ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնից մեզ հաղորդեցին, որ դերասանուհին երեկ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է իրենց մոտ։ Նա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Մի քանի հետազոտություն անցնելուց հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, այս պահին էլ շարունակում է այնտեղ մնալ:

Մեզ հետ զրույցում տեղեկացրեցին, որ Լուսինե Կիրակոսյանը օգնության կարիք ունի, գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և, որ լրատվական կայքերով տարածենք հաղորդագրություն, որ հանրության և պաշտոնատար անձանց ուշադրությանը հրավիրենք։

Դերասանուհուն մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում։

 

Rate article