Դա մի չլցվող դատարկությունա․․․ Մի քանի օր առաջ խնդրեցի, որ ծաղիկներ տանեն Մենուայի համար․․․

ROZRYWKA

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր «Կամուրջներ» հաղորդման շրջանակներում հյուրընկալել է երգչուհի Քրիստինե Պեպելյանին:

Քրիստինեն խոսել է 44-օրյա պատերազմի և դրա հետքի մասին.

«Դա մի չլցվող դատարկությունա, որ բոլորիս հետ միշտա լինելու: Ես շատ եմ ուզում մի օր, երբ որ կլինեմ Հայաստանում, շատ եմ ուզում մի օր Արեգը եռաբլուր գնա:Չգիտեմ ես կամ տղաս կդիմանանք դրան, բայց հիմա երբ ինձ հարցնում են, թե երբ եմ Հայաստան գնալու, ասում եմ, որ իմ գլխավոր նպատակը Արեգին Եռաբլուր տանելն է:

Մի քանի օր առաջ խնդրեցի, որ ծաղիկներ տանեն Մենուայի համար, ես առաջին անգամ Մենուայի նկարը, որ տեսա, ինձ թվաց Արեգնա մեծացել, ու ամեն անգամ երբ նայում եմ երեխեքին`մեկը մեկից լույս, մեկը մեկից սիրուն, ջահել, որ մեկ-մեկ խոսում, ասում են ` այ մեր կյանքը դժվար էր, ասում եմ`ի՞նչ դժվար կյանք, ի՞նչ ես խոսում, շուրջդ նայիր… Ես շատ եմ ուզում, որ իմ երեխեն ճանաչի իրանց դեմքերով, իմանա իրանց`ամեն մեկին իմանա, իմ համար դա հիմա գերնպատակա:

Չեք պատկերացնի, թե ինչա կատարվում իմ հետ, երբ տեսնում եմ տեսանյութեր, լուսանկարներ, որոնց կից դրված ա իմ «Հայ զինվոր» կատարումը, երբ տեսնում եմ էդ կադրերը, ասում եմ`տեսնես հացրելա՞ իմ երգերից մեկի տակ պարի: Ես իմ որդու հետ շատ եմ խոսում զինվորների մասին, ես ուզում եմ ինքը հատ հատ ճանաչի բոլորին, ինքը շատա սիրում զինվորներին»:

աղբյուր

 

Rate article