Ադրբեջանական կողմը երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գարնանացան իրականացնող գյուղացիների ուղղությամբ։ «Ազատության» հետ զրույցում Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը հաստատել է լուրը՝ նշելով նաև, որ իրենց ուղղությամբ բացված կրակի հետևանքով վնասներ չեն եղել։
Վարչական ղեկավարը ևս դեպքի պահին եղել է դաշտում, ասաց, որ գյուղատնտեսական աշխատանքները շարունակել չեն կարողացել։
Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։