Սուրբ Զատկի սեղանի համար ձուկ պատրաստելու հետաքրքիր եղանակ

POZYTYWNE HISTORIE

Զատկի սեղանի համեղ կերակրատեսակ է նաև ձուկը։ Ձեզ ենք ներկայացնում ևս մեկ բաղադրատոմս՝ տապակած Իշխան Ձուկ։

Բաղադրիչներ․
• 2 Իշխան ձուկ
• 2 կիտրոն՝ շերտատած
• 1/2 կիտրոնի հյութ
• աղ
• սև պղպեղ
• կանաչ սոխ՝ կտրատած
• սամիթ՝ կտրատած
• ձիթապտղի ձեթ
Պատրաստման եղանակը․
Ձկները մաքրել, լվանալ, չորացնել։ Համեմել աղով և սև պղպեղով դրսից և ներսից, քսել ձեթը։ Կանաչին և կիտրոնի շերտերը լցնել փորի մեջ, լցնել նաև կիտրոնի հյութը։ Ձկները մեջքի կողմից կտրել, փոսեր անել, փոսերի մեջ քսել ձեթ, աղել և պղպեղել, կիտրոնի շերտեր դնել։ Եփել ջեռոցում 20֊25 րոպե 230°֊ում։ Մատուցել կտրատած կանաչիով և կիսած կիտրոններով։

Բարի ախորժակ։

Rate article