Որքան կպահպանվի անձրևային եղանակը

Երևան քաղաքում՝ ապրիլի 14-ին սպասվում է, 17-18-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ,ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` ապրիլի 14-ին շրջանների զգալի մասում, 17-18-ին կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 13-14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով։ Ապրիլի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 4-6 մ/վրկ, 13-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-ի գիշերը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 15-16-ին նույնքան կբարձրանա։

Like this post? Please share to your friends: