Երեխաներիս համար պատրաստում եմ տնական պաղպաղակ՝ առանց քիմիական վնասակար նյութերի

Շատերի մոտ ամառը ասոցացվում է պաղպաղակի հետ։ Դե դա բոլորովին էլ զարմանալի չէ, քանի որ էլ երբ, եթե ոչ ամռանը, զովանալու կարիք կա։

мороженое из молока

Ներկայացնում ենք տնական պաղպաղակի պարզ բաղադրատոմս․ այս աղանդերը հանգիստ կարող եք տալ նույնիսկ երեխաներին։

молочное мороженое в домашних условиях

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 2 ձվի դեղնուց
  • 250 մլ կաթ
  • 60 գ կաթի փոշի
  • 40 գ շաքարավազ
  • 40 գ խտացրած կաթ
  • 350 գ սերուցք
  • 40 գ սպիտակ շոկոլադ

Պատրաստման եղանակ․

Մի տարայի մեջ խառնել դեղնուցը, կաթը, կաթի փոշին, շաքարավազն ու խտացրած կաթը։ Ամբողջը հարել բլենդերով, որ բաղադրիչները լավ խառնվեն։

масса для мороженого

Ստացված հեղուկը տեղափոխել փոքր կաթսայի մեջ և դնել թույլ կրակի վրա։ Անդադար խառնելով եփել, որ զանգվածը խտանա։ Այնուհետև քամիչով անցկացնել՝ լցնելով խորը տարայի մեջ։

Ապագա պաղպաղակի մեջ սպիտակ շոկոլադ լցնել, լավ խառնել, որ այն լուծվի։ Ծածկել սննդային թաղանթով և 3 ժամով ուղարկել սառնարանը։

Հարել սերուցքը և միացնել կաթնային զանգվածի հետ։ Արդյունքում կստացվի կրեմանման օդային խառնուրդ։

взбитые сливки

Զանգվածը կարող եք լցնել ինչպես պաղպաղակի ֆորմաների, այդպես էլ կոնտեյների մեջ։ Ուղարկել սառցարանը՝ մինչ լիարժեք սառելը։ Ցանկալի է թողնել ամբողջ գիշեր։

Եթե պատրաստեք ֆորմաների մեջ, խորհուրդ ենք տալիս սառելուց հետո պատել դրանք հալեցրած շոկոլադով։

мороженое из молока

мороженое на палочке

замороженный йогурт

Պատրաստ է, բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

Like this post? Please share to your friends: