6 կարևոր բան, որ կցանկանայի իմանալ 30 տարեկանում, սակայն հիմա արդեն ուշ է:
- անգամ եթե այս պահին ձեզ պետք չէ վարորդական իրավունք, ավելի լավ է ստանալ՝ եթե կա հնարավորություն, թող մնա պահարանի մեջ;
- փաբերում, ակումբներում ու ռեստորաններում գումար ծախսելն անիմաստ է: Ավելի լավ է դրանք ներդնել սիրած գործի մեջ;
- իմաստ չունի մի աղջկա համար պայքարել՝ միայն որևէ մեկին կամ ինքներդ ձեզ ինչ-որ բան ապացուցելու համար: Նման հարաբերությունները, որպես կանոն, ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Ավելի լավ է գնահատել ու նկատել նրանց, ում համար հետաքրքիր եք՝ ձեր իրական կերպարում;
- 10 տարի հետո օդից չեք ունենա բիզնես, բնակարան, մեքենա, ընտանիք… Որպեսզի 40 տարեկանում ունենաք այդ ամենը, պիտի սկսեք արդեն այսօր;
- անգամ ամենաչքնաղ քաղաքները, որոնք գերում են իրենց գեղեցկությամբ, ու որտեղ ցանկանում եք մնալ ընդմիշտ, կորցնում են իրենց հմայքը 1-2 ամսից ու դառնում սովորական;
- շատ կարևոր է կարողանալ լինել անհարմար, համառ, պնդերես, անհրաժեշտության դեպքում՝ բիրտ:
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը