4 տարի է՝ ես ամուսնալուծված եմ․․․ Քեթրին Մանասյան

INSPIRACJA

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասանուհի Քեթրին Մանասյանն է: Զրույցի ընթացքում Քեթրինը բացառիկ խոստովանություն է արել իր ընտանեկան կարգավիճակի մասին`նշելով, որ ինքն ամուսնալուծված է արդեն 4 տարի:

Հաղորդավարուհու այն դիտարկմանը, որ դերասանուհին փորձել է խնամքով թաքցնել իրողությունը, դերասանուհին նկատեց, որ ինքը երբեք չի թաքցրել հանրությունից իր ամուսնալուծության մասին, սակայն որևէ մեկն այդ մասին չի հարցրել:

Քեթրինի խոսքով`իր որդին մշտապես կապի մեջ է եղել հայրիկի հետ, անգամ այն ժամանակ, երբ ինքը որևէ կապի միջոց չի ունեցել նախկին ամուսնու հետ:

Քեթրինը խոսեց նաև միայնակ մայրիկի կարգավիճակի մասին`նշելով, որ մտածել է, որ հնարավոր է գա նման օր:

Դա ինձ համար ցավոտ հարց է. Քեթրին Մանասյան (ֆոտո) | Armlur – Լուրեր  Հայաստանից

Ամուսնալուծության էտապը Քեթրինի համար չափազանց բարդ է եղել, որը նա համարում է արդեն անցյալ:

Դերասանուհին հաղորդման ընթացքում հիացմունքով խոսեց որդու մասին`նշելով,որ թեպետ երջանկությունը լռություն է սիրում, այնուամենայնիվ` ինքը երջանիկ է իր զավակով, ով իր կյանքում մեծ դեր ունի:

 

Rate article