12 արտասովոր փաստ Կարիճ կանանց մասին

INSPIRACJA

Նրանք այնքան յուրահատուկ և տարբերվող են,

որ որոշեցինք առանձին անդրադառնալ այս նշանին՝ 12 առանձին կետերով ընդհանուր ամփոփելով նրանց բնույթը։

1. Կարիճ կանայք ավելի սեքսուալ են, քան Կենդնակերպի մյուս նշանները

Նրանք ոչ միայն ավելի հաճախ են գրավում տղամարդկանց, քան այլ նշանների տակ ծնված կանայք, այլև ավելի անբռնազբոս են։ Կարիճ կանայք նաև մեծ նշանակություն են տալիս իրենց կյանքում սեքսին, և եթե տղամարդն այդ հարցում նրանց չբավարարի, նրանք մեկ օր ավել չեն մնա նրա կողքին։

2. Կարիճները միշտ իշխում են և ամեն բան հսկողության տակ պահում

Կարիճ կինը սիրում է տանն իր կանոնները թելադրել և հազվադեպ է կոմպրոմիսի գնում։ Երբ ինչ որ բան այնպես չի գնում, ինչպես իրեն էր պետք, վեճերն անխուսափելի են դառնում։ Շատ հաճախ սա վերաբերում է երեխաների դաստիարակությանը։

3. Կարիճները միշտ հաղթում են

Կյանքի բոլոր բնագավառներում այս կանայք սիրում են ազարտն ու մրցակցային պահերը։ Ցույց տալ շրջապատին և ինքն իրեն, թե ինչի է ինքն ընդունակ, նրա համար մեծագույն հաճույք է։ Մրցակցությունը նրանց երբեք չի վախեցնում։

4. Նրանք թաքցնում են իրենց անձնական կյանքը

Կարիճ կանայք չեն սիրում պատմել իրենց ընտանիքի մասին, կիսվում են միայն այնքանով, որքանով որ հարմար են գտնում։ Նրանք կարող են պարծենալ, որ լավ ամուսին ունեն, բայց նրա թերությունների մասին երբեք չեն խոսի։

5. Նրանք շատ հետաքրքրասեր են

Հետաքրքրասիրությունը թերություն չէ, այլ երկրորդ երջանկություն։ Հենց այդպես է կարծում կարիճ կինը, և դրանում նա չի սխալվում։

6. Սիրում են սարսափելի բաներ

Կարիճն այն նշանն է, որին միստիկան չի վախեցնում, այլ ընդհակառակը՝ գրավում է։

7. Նրանք սիրում են սև հումոր

Նրանց հատուկ է սարկազմն ու ամեն բան ծաղրելու սովորությունը։ Ընդ որում, երբեմն դա շատ խայթող կատակներով է արտահայտվում և սև հումորը նրանց շատ սրտամոտ է։

8. Շատ ազնիվ են

Ազնվությունն ու անկեղծությունը կարիճ կնոջ գլխավոր արժանիքներից մեկն է։ Խաբել նրանք չեն կարողանում և չեն էլ ուզում սովորել։ Նրանք ձեզ կեղծ հաճոյախոսություններ չեն անի երբեք, սեր չեն խոստովանի, եթե չեն զգում այն։

9. Նրանք թույլերի պաշտպանն են

Զուր չէ, որ այս նշանի ներկայացուցիչների մեջ այդքան շատ են փաստաբաններն ու բժիշկները։ Ուրիշի վիշտը զգալը, կարեկցելը հատուկ է այս նշանի կանանց։

10. Նրանց համար միևնույնն է, թե ինչ են ուրիշները մտածում իրենց մասին

Կարիճ կանայք սովորաբար ուժեղ և անկախ են։ Նրանք ամեն ինչում միայն իրենց սկզբունքներով են առաջնորդվում և հազվադեպ են զիջում մեծամասնության կարծիքին։

11. Գաղտնապահ են

Եթե իրոք ինչ որ գաղտնի բան եք ցանկանում պատմել, ապա ավելի լավ ականջ, քան Կարիճինն է, դժվար գտնեք։ Այս կանայք կարողանում են պահել ուրիշների գաղտնիքները։

12. Կարողանում են որոշել սուտը ստի դետեկտորի ավելի լավ

Խաբել կարիճ–կնոջը անհնար է։ Սուտը նա միանգամից է զգում, որքան արհեստավարժ էլ որ նրան խաբեն։ Դրա մեղավորը ճկուն անալիտիկ խելքն է, որը ստիպում է վերլուծել ցանկացած տեղեկատվություն։

 

Rate article