Որպեսզի սոխի կեղևի օգնությամբ ներկեք հավկիթները և ստանաք վառ կարմիր երանգ,հետևեք մեր առաջարկած ինստրուկցիային:
Մոտենում է ամենալուսավոր ու բարի տոնը՝ Սուրբ Զատիկը, և այդ կապակցությամբ որոշել ենք կիսվել հավկիթները բոլորին քաջ ծանոթ ներկման եղանակով: Կարծում ենք, շատերն են նախընտրում ձուն ներկել սոխի կեղևով, սակայն երբեմն ստացված գույնը այնքան էլ չի ուրախացնում:Վառ կարմիր ու կայուն գույն ստանալու համար բացի սոխի կեղևից ևս մի քանի բաղադրիչ է անհրաժեշտ:
Ահա թե ինչ ենք օգտագործելու.
- 1կգ սոխ
- 1թ.գ քացախ
- 5գ աղ
- 2լ ջուր
- համեմ՝ զարդարելու համար
- ձեթ
- կապրոնե զուգագուլպա
Հավկիթների ներկման եղանակը.
Հանել սոխի կեղևը, լցնել խորը տարայի մեջ և տրորել:Այնուհետև ավելացնել ջուրը, աղը, քացախը և դնել կրակին: Եփել մոտ կես ժամ:Անջատել կրակը և բնական ներկի մեջ ուղարկել եփած հավկիթները: Պահել 30 րոպե:
Իսկ որպեսզի ստանաք հետաքրքիր նախշ, նախքան հավկիթը լուծույթի մեջ դնելը դրան ամրացրեք համեմի տերև և ձգեք զուգագուլպայով: Ձեթն օգտագործվում է փայլ հաղորդելու համար. ուղղակի քսեք այն բամբակով՝ արդեն ներկած հավկիթներին:
Այս եղանակով ներկված հավկիթները ստացվում են գեղեցիկ և օրիգինալ: