Օրերս համացանցում մի տեսանյութ տարածվեց, որտեղ Լիանա Մարգարյան անունով մի կին պատմում է, որ իր երեխաների աչքի առաջ հր ш զենային կրակոցով իր հորը սպ ш նшծ նախկին ամուսինը հետապնդում է իրեն, սպառնում իրեն ու իր հարազատներին։
Կնոջ խոսքով՝ ինքը թաքնված է այժմ, չնայած որ իր ու իր երեխաների նկատմամբ հետախուզում է հայտարարված և որոնվում են իբ րև անհետ կորած, բայց իր անվտանգությունից ելնելով՝ ինքը չի բացահայտում իր գտնվելու վայրը։
Լիանա Մարգարյանի ամուսինը ՀՀ ոստիկանության վեցերորրդ վարչության նախկին աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանն է, որը 2020 թվականի մարտի 19-ին, ըստ Լիանա Մարգարյանի՝ գտնվելով թրմանյութի և ալկոհոլի ազդեցության տակ, ԱԿ 74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ արձակելով՝ տան մեջ սպանել է Լիանա Մարգարյանի հորը 47-ամյա Արթուր Մարգարյանին։ Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով, սակայն Գոռ Տեր-Եսայանին ճանաչել են անմեղսունակ և երկու տարի Նուբարաշենի հոգեբուժարանում անցկացնելուց հետո՝ վերջինս հայտնվել է նորից ազատության մեջ։