Յուրաքանչյուր մարդ իր տանն ունի այնպիսի իրեր, որոնցից չի ցանկանում բաժանվել տատիկից մնացած հնաոճ բաժակներ, հին կոշիկներ հեռավոր բարեկամի լուսանկար, որը պահպանվում է զուտ բարեկանական կապերից ելնելով։
Բայց, պարզվում է, բոլոր իրերն էլ իրենց մեջ առանձնահատուկ էներգետիկա են պարունակում։ Դրանցից որոշները ընդհանրապես չպետք է լինեն այն տներում, որտեղ մարդ է ապրում։ Ահա հիմնական իրերի ցանկը.
1. Պատռված կոշիկ կամ հագուստ, ինչպես նաև այն իրերը, որոնք արդեն փոքրացել են ձեր հագով կամ ուղղակի չեք կրում:
2. Ճաքած և վնասված սպասք։ Ընդհանրապես, տան ողջ սպասքը մարմնավորում է ընտանեկան համերաշխությունը, իսկ թե ինչ է ասում ճաքած կամ կոտրված սպասքն այդ ընտանիքի մասին, կարծում եմ՝ պարզ է։
3. Կոտրված իրեր, փշրված հայելի։ Վատ էներգետիկայի ամենասիրելի վայրերը` հին ամբար, պահարան, մառան (չուլան)։
4. Եթե ինչ–որ նվեր եք ստացել, որը ձեզ մոտ տհաճ զգացողություններ է առաջացնում, ապա անմիջապես ազատվեք դրանից։ Դա նվիրել են վատ մտքերով և մտադրություններով։
5. Մարդկանց կամ կենդանիների նկարներ, որոնց հայացքը ձեզ դուրեկան չէ։
6. Չարացած, գազազած մարդկանց և կենդանիների նկարները տուն վեճ ու վիրավորանք են բերում։
7. Այն իրերը, որոնք վատ պատմություն ունեն, վատ մարդու են պատկանել կամ վատ դեպքեր են խորհրդանշում։
8. Էկզոտիկ երկրներից երբեք մի բերեք այնպիսի հուշանվերներ, արձանիկներ կամ նկարներ, որոնց պատմությունը չգիտեք։ Դրանք կարող են իրենց մեջ որոշակի բացասական էներգետիկ լիցք պարունակել։ Սա վերաբերվում է նաև անհայտ մարդկանց հնաոճ իրերին։
9. Վատ էներգետիկայով բույսեր։ Օրինակ՝ պատատուկը խորհուրդ չի տրվում երիտասարդ աղջկա տանը։ Այն իր հետ անհաջողություն ու մենակություն է բերում։
10. Սուր անկյուններով կահույք, որոնք ուղղված են Ձեր ննջարանի կամ սիրելի վայրի կողմը։
Սրանցից շատերը սնահավատության են նման։ Բայց համոզված եղեք դրանց մեջ ճշմարտության հատիկ կա։Ավելի լավ է՝ ապահովագրեք Ձեզ և մաքրեք Ձեր կացարանն անպետք ու անհայտ իրերից։