Մատները ծալեք ափի մեջ և նայելով մատներին կարդացեք դրանց բացատրությունը
Համեմատեք մատները ափի հետ:
Եթե մատնեմատը երկար է ափից, ուրեմն ձեր մատները երկար են:
Ինչքան ավելի երկար են մատները, այնքան ավելի զգայուն ու լարված է անձնավորությունը: Երկար մատներով մարդիկ ուշադիր են ուրիշների մտքերին ու զգացմունքներին, զգույշ են իրենց արտահայտությունների մեջ: Նրանք շփվող են, սակայն կարող են ամաչկոտ ու հեշտ վիրավորվող լինել, նույնիսկ եթե ցույց չեն տալիս դա:
Եթե միջնամատը ափի երկարությունից փոքր է, ուրեմն դուք կարճ մատներ ունեք:
Կարճ մատները ցույց են տալիս իմպուլսիվ անձնավորության, ում որոշումներն ու պատասխան գործողությունները հենված են ինտուիցիայի ու քմահաճույքների վրա:
Կարճ մատներով մարդիկ սովորաբար կտրուկ են, ասում են այն, ինչ մտքին է գալիս, քիչ են անհանգստանում ուրիշների գործերի, զգացմունքների ու հասարակական կարծիքի մասին: Ինչքան ավելի կարճ են մատները, այնքան ավելի իմպուլսիվ է խառնվածքը:
Ինչպես են մատների հոդերը ազդում զրույցի վրա
Մատների հոդերի ձևը ցույց է տալիս մտքի արագությունն ու այն, թե ինչ ուշադրություն է հատկացվում ամենին, ինչ խոսվում է: Մարդկանց մեծամասնության մոտ մատների հոդերը 2 ձևի են լինում:
Մեծ ոսկորներով հոդեր
Մեծ հոդերով մատներ ունեցողները ուշադիր են մանրուքների հանդեպ, հաճախ ասում են այն, ինչ նկատի ունեն և ամեն կերպ ձգտում են ամեն ինչ ճիշտ ու հասկանալի բացատրել:
Նրանք հետաքրքրասեր են, շատ հարցեր են տալիս, սիրում են ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանել, այդ պատճառով էլ միշտ չէ, որ հավատում են նրան՝ ինչ լսում են: Նրանք ուշադիր զրուցակիցներ են:
Հարթ հոդեր
Մարդիկ, ովքեր հարթ հոդեր ունեն, իմպուլսիվ են և′ խոսքերի, և′ մտքերի, և′ գործողությունների մեջ: Նրանք ասում են այն, ինչ առաջինն է մտքներին գալիս, կարող են իրենց տարօրինակ պահել կամ տարօրինակ արտահայտվել, ինչը հաճախ զվարճալի է ստացվում:
Նրանք անհամբերություն են ցուցաբերում, երբ զրույցը երկարաձգվում է, սիրում են ծիծաղել և ընդհանրապես չեն մտապահում մանրամասները:
Բարակ մատներ
Բարակ մատները բարձր ճաշակի, նյարդային խառնվածքի ու ամաչկոտության նշան են:Բացի այդ, դրանք կարող են նաև ակտիվության ու մոտիվացիայի բացակայության մասին վկայել:
Բարակ մատներով մարդիկ հաճույքով են քննարկում ամենը, ինչ ինտելեկտուալ ու ստեղծագործական են համարում: Նրանց դուր չեն գալիս վուլգար հումորը և ոչ կոռեկտ թեմաները:
Հաստ մատներ
Հաստ մատներ ունեցողները պաշտում են զրուցել կյանքի հիմնական ուրախությունների՝ ուտեստների, խմիչքների, սեքսի և նմանատիպ այլ բաների մասին: Սիրում են զվարճանալ ու հաճույք ստանալ կյանքից: