Թող այսօրը հիանալի առիթ լինի, որպեսզի հիշեք ձեր կամ ձեր սիրելիի մանկությունը: Գնացեք ձեր կամ նրա դպրոց, այցելեք ուսուցիչներին, զբոսնեք դպրոցի տարածքում եւ այլն:
ՑԼԵՐ
Այսօր պետք է ազատ ժամանակ գտնեք սիրելիի հետ անկեղծ զրույց ունենալու համար: Այդ զրույցը շատ ավելին կարող է տալ, քան տարատեսակ ակնարկները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելին ձեզ շատ թույլ եւ անօգնական կթվա, որը ձեզ ոչ թե կտխրեցնի, այլ կբարկացնի:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելին ձեր օգնության եւ աջակցության կարիքը կզգա ցանկացած հարցում, այնպես որ` եթե կարծում եք, որ կարող եք օգտակար խորհուրդ տալ նրան, ապա անպայման արեք դա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Վատ օր չէ միեւնույն տրամադրությամբ սրտերի մտերմացման համար: Խնդիրն այն է, որ դուք չեք կարողանում ռիսկի դիմել եւ անել առաջին քայլը: Սկսեք մտածել այդ ուղղությամբ:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր որքան էլ ցանկանաք գոհացնել սիրելիին, դժվար թե ստացվի ձեզ մոտ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք կպարզեք, որ ձեր եւ ձեր սիրելիի միջեւ տեղի է ունցել մի բան, որը դուք սխալ եք հասկացել, իսկ նա էլ ձեզ չի բացատրել, թե ինքն ինչպես է ընդունել դա: Իսկ այսօր այդ ամենը կբացահայտվի…
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր սիրելին կցանկանա երես տալ ինքն իրեն ինչ-որ բացառիկ, էկզոտիկ բանով: Եթե չեք ցանկանում, որ նրա այդ ցանկությունները հեռվացնեն ձեզ միմյանցից, ապա ստիպված եք ինքներդ կատարել դրանք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելին կցանկանա անակնկալ մատուցել ձեզ, որը ձեզ միաժամանակ ե’ւ կուրախացնի, ե’ւ կզարմացնի:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Լավագույն բանն այսօր ձեզ համար կլինի ընտանիքի հետ քաղաքից դուրս գնալը, ընդ որում` ձեր եւ սիրելիի ծնողների հետ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Համբերատար եղեք սիրելիի նկատմամբ: Այո’, նա իդեալական չէ, սակայն դուք հենց այդպիսին եք նրան սիրում:
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելիի հանդեպ անբացատրելի ջերմություն կզգաք, որով կցանկանաք կիսվել ամբողջ աշխարհի հետ: