ԽՈՅԵՐ
Եթե դուք փորձեք սպասել, թե երբ կանցնեն խնդիրները, ապա դրանց լուծման ամբողջ բեռը կընկնի ձեր սիրելիի ուսերին:
ՑԼԵՐ
Դուք պետք է զսպեք ձեր ցանկություններն ու կրքերը` հանուն ընտանիքի խաղաղության:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելիի կողքին դուք ձեզ տխուր եւ միայնակ կզգաք, անգամ եթե նա բոլոր հնարավոր եւ անհնար ջանքերը գործադրի, որպեսզի փոխի իրավիճակը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիի հետ համատեղ էքստրիմի օր է: Ընտրեք ցանկացած սպորտաձեւ եւ վայելեք այն երկուսով:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելին չի զգա իրեն իր ափսեի մեջ, քանի որ ստեղծված իրավիճակում նա անհարմար կզգա իրեն ձեզ հետ ջերմ շփման համար:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրելին ստիպված չի լինի երկար համոզել ձեզ որեւէ խարդախության, քանի որ դուք ինքներդ տրամադրված կլինեք արկածների:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ցերեկային ժամերին աստղերը ձեզ խորհուրդ չեն տալիս դուրս գալ տանից: Մեծ է հավանականությունը, որ կհանդիպեք նրան, ումից գումար եք պարտքով վերցրել, բայց դեռ չեք կարողանում վերադարձնել:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր կհասկանաք, թե որքանով եք ճանաչում ձեր սիրելիին, նրա ցանկություններն ու նախասիրությունները:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր կկատարվի ձեր վաղեմի երազանքներից մեկը, սակայն դա կարող է խանգարել ձեր անձնական կյանքին:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ամեն կերպ կփորձի զբոսանքի տանել ձեզ, անգամ եթե դրա համար եղանակը բարենպաստ չլինի:
ՋՐՀՈՍՆԵՐ
Օրը բարենպաստ կլինի հատկապես այն Ջրհոսների համար, ովքեր կոմերցիոն գործունեություն են ծավալում: Անսպասելիորեն ձեզ կաջակցեն ձեր ընտանիքի անդամները: Աստղերը հուշում են ընդունել նրանց օգնությունը:
ՁԿՆԵՐ
Այսօր արժե մտածել սիրելիի համար անակնկալ անելու մասին: Որպեսզի
անակնկալն իսկապես ստացվի եւ լավը լինի, պետք է լրջորեն պատրաստվեք դրան: