ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին հակված կլինի ձեր համատեղ կյանքն ամփոփելուն, եզրակացություններ անելուն եւ ապագայի վերաբերյալ ծրագրեր կազմելուն: Չարժե խանգարել նրան:
ՑԼԵՐ
Ձեր օրը նման կլինի բարի եւ ուրախ տոնի ինչպես ձեր, այնպես էլ ձեր սիրելիի համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր նրբանկատորեն ակնարկեք սիրելիին, թե ինչ չէիք ցանկանա նվեր ստանալ կամ էլ թե ինչպես նա կարող է ձեզ հաճույք պատճառել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Օրը բարեհաջող է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ծանոթանալու համար, որը, սակայն, երկար եւ լուրջ հարաբերությունների երաշխիք չի կարող լինել:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք կցանկանաք իմանալ, որ սիրելին իսկապես սիրում է ձեզ, այլ ոչ թե հանդուրժում` քաղաքավարությունից ելնելով:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրելին չի կարողանա հետեւել, թե ինչն եք դուք լավ անում, ինչը` վատ, քանի որ ժամանակ չի ունենա դրա համար: Ինչեւէ, կկարողանաք դուք կատարել այս կամ այն առաջադրանքը, թե ոչ, միեւնույն է, պետք է անեք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ստիպված է լինելու շփվել շատ մարդկանց հետ, այդ իսկ պատճառով ձեզ համար նա ժամանակ եւ ուժ չի ունենա:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր դուք պետք է պատասխանատու որոշում կայացնեք, որը զգալի նշանակություն կունենա ձեր եւ ձեր սիրելիի բարեկեցության հարցում:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր նոր ծանոթությունների համար բարեհաջող օր չէ, քանի որ դրանց առկայության դեպքում կողմնակի խնդիրներն անխուսափելի կլինեն:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր միությունը կլինի երջանիկ ու վառ: Շատերը ձեզ կնախանձեն, ինչպես բարի, այնպես էլ չար նախանձով:
ՋՐՀՈՍՆԵՐ
Հաջող օր է սիրելիի հետ առանձնազրույց ունենալու համար, բայց պետք է հաշվի առնել, որ պատերն ականջներ ունեն, այնպես որ` աստղերը հուշում են առանձնանալ բաց երկնքի տակ:
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելին չպետք է իր սրտին մոտ ընդունի այն, ինչ կասեք նրան, սակայն դուք էլ պետք է մի լավ մտածեք` նախքան նրան ինչ-որ բան ասելը: