Սուրբ Հարությունը ամենալուսավոր տոնն է։ Այս տարի այն նշվելու է ապրիլի 17-ին։ Սակայն արդեն հիմա կարող եք պահպանել հետաքրքիր մտահղացումները՝ տոնին պատշաճ կերպով պատրաստվելու համար։
Ներկայացնում ենք հավկիթները ներկելու մի քանի հետաքրքիր եղանակ։ Միայն թե ձուն եփելիս չմոռանաք ջրին 1-2 ճ․գ․ աղ ավելացնել, որ դրանք չճաքեն։
Գունավոր հավկիթ
- եփեք ձուն, թողեք, որ չորանա;
- փաթաթեք սպիտակ անձեռոցիկով;
- այնուհետև լավ թրջեք անձեռոցիկով ձուն քացախի մեջ;
- հավկիթի վրա բոլոր կողմերից ներարկիչի մեջ լցրած գույնզգույն ներկեր կաթացրեք;
- թողեք 2 ժամ ափսեի վրա, որ ներկերը չորանան;
- հանեք անձեռոցիկը։
Գրադիենտ
- բաժակի մեջ լցրեք ներկը, ավելացրեք 30 մլ եռման ջուր;
- բաժակի մեջ դրեք ձուն։ Ջուրը պիտի ծածկի դրա 1/3-րդ մասը;
- այնուհետև մի քիչ էլ ջուր ավելացրեք, սպասեք ևս 5 րոպե;
- կրկնեք միևնույն պրոցեդուրան ևս 1–2 անգամ;
- հանեք ձուն ու չորացրեք։
Ներկում՝ ռեզինի օգնությամբ
- եփեք ձուն;
- քացախով ջրին ավելացրեք ներկը, լավ խառնեք;
- հիմա ամենահետաքրքիր պահն է․ ռեզինով փաթաթեք ձուն՝ օրիգինալ նախշ ստանալու համար;
- իջեցրեք այն ներկով ջրի մեջ, հանեք մի քանի րոպեից, սպասեք, որ չորանա, և միայն հետո զգուշությամբ հանեք ռեզինները։ Ներկի մնացորդենրը մաքրեք անձեռոցիկով։