Հանդիպում են «Անցյալը», «Ներկան» ու «Ապագան» ու սկսում են վիճել, թե ով է մարդու համար ավելի կարևոր:
Անցյալն ասում է.
-Մարդու համար ես ամենակարևորն եմ, ես անընդհատ նրա հիշողություններում եմ: Ես եմ նրան ամեն ինչ սովորեցրել, ինձ հաշվի առնելով՝ նա որոշումներ է կայացնում: Իմ հարցով ոչ մի խնդիր մարդը չունի, քանի որ այստեղ իր համար շատ հարմար իրավիճակ է:
Ապագան լսում է անցյալին ու պատասխանում.
-Ես համաձայն չեմ անցյալի հետ , եթե ես չլինեմ, մարդ չի կարողանա զարգանալ,
եթե ես չլինեմ, ապա ու՞մ մասին է մտածելու: Ես ամբողջությամբ զբաղեցնում եմ մարդու երազանքները, ուստի նրա համար ամենակարևորն ապագան է:
-Ընկերներ, Դուք տեսադաշտից բաց եք թողնում իրականությունը,-ասում է ներկան,-մարդու անցյալն ու ապագան միայն նրա մտքերում են: Անցյալ, դու արդեն չկաս, իսկ դու ապագա, դեռ չես էլ եղել: Միայն ես եմ ներկան, միջավայր, որտեղ մարդն այս պահին ապրում է: Ապրենք ներկայով, անցյալը ետ չենք բերի, իսկ ապագան միշտ վարդագույն է և շատ հաճախ մտացածին: Երազելու փոխարեն պետք է գործել ներկայում: