Պարզվում է, մարդու բնավորության վրա կարող է իր ազդեցությունը թողնել նաև կենդանակերպի նշանը, որի ներքո նա ծնվել է:
Այսօր կխոսենք այն նշանների մասին, ում աստղերը օժտել են չար բնավորթյամբ: Զգույշ եղեք նրանց հետ շփվելիս:
Խոյ. նրանք առանձնանում են իմպուլսիվությամբ և էներգիայի մեծ պաշարով: Խոյերի կողքին հնարավոր չէ ձանձրանալ, բացի այդ նրանք միշտ կհասնեն օգնության: Ցանկացած շրջապատում խոյերը ուշադրության կենտրոնում են գտնվում: Սիրում են լինել առաջատար, կենսուրախ են:
Բայց ամեն ինչ փոխվում է, երբ խոյերի տրամադրությունը վատ է: Նա պատրաստ է կոտրել, թափել այն, ինչ կընկնի ձեռքի տակ: Ընդ որում այս մարդիկ հաճախ չեն կարողանում վերահսկել սեփական գործողությունները:
Երկրորդ տեղում են կարիճները: Առօրյա կյանքում անգամ հնարավոր չէ պատկերացնել, որ այս մարդիկ կարողանում են բարկանալ: Հանգիստ ու ժպտերես կարիճները նույնիսկ կարող են անմեղ ու պարզամիտ մարդու տպավորություն թողնել:
Սակայն արտաքինը հաճախ խաբուսիկ է լինում: Ցանկացած խնդիր կարիճների համար կարող է վերածվել դրամայի: Նրանք լցվում են անկառավարելի էմոցիաներով, որոնք զսպելը անհնարին է թվում:
Սակայն երբ կարիճները հանդարտվում են, նորից սկսում են մտերիմներին սեր ու բարություն նվիրել:
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը