Ավելորդ քաշն իսկական խնդիր է դառնում, երբ սկսում է ճարպակալել մեջքը: Հետևեք տվյալ հնարքներին և վայելեք գրավիչ կազմվածք:
1. Առողջ սննդակարգ սահմանեք- Ֆիզիկական վարժությունները քաշը կորցնելու միակ ճանապարհը չեն: Հիշեք, պետք է առողջ սննդակարգ սահմանեք և փոխեք ձեր դիետաները: Այն, ինչ ուտում եք, ազդում է ձեր մարմնի և օրգանիզմի վրա, այսպիսով՝ շատ կարևոր է առողջարար և օրգանիկ մթերքներ ընտրելը:
2. Կարդիովարժություններ- Խորհուրդ է տրվում օրական գոնե մեկ ժամ կարդիովարժություններ կատարել՝ շաբաթական առնվազն 5 օր:
3. Մարզեք ողնաշարը- Շատ կարևոր է մարզել մեջքի մկաններն ու հետևել ողնաշարին: Ողնաշարն ամրացնելով՝ ամեն ինչ իր տեղը կընկնի:
4. Յոգայով զբաղվեք- Յոգան հավասարակշռության և կեցվածքի հրաշալի համադրություն է: Լավ հավասարակշռությունն ու կեցվածքն առաջին քայլերն են ողնաշարի ամուր մկաններ ունենալու ճանապարհին: