Երևանում տեղի է ունենում Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքը

INSPIRACJA

Երևանում տեղի է ունենում Արտաշ Ասատրյանի դստեր հարսանիքը

Այսօր տեղի է ունենում երգիչ Արտաշ Ասատրյանի դստեր՝ Սյուզիի հարսանեկան արարողությունը։  Սյուզիի ընտրյալի անունը Մարտուն է։

Starnews-ի տեղեկություններով՝ վերջերս Արտաշ Ասատրյանն այդ պատճառով ԱՄՆ-ից վերադարձավ հայրենիք, որին հաջորդեց նաև իր ավագ որդու` Գրիշայի վերադարձը: Պատճառը`ընտանիքում սպասվող մեծ ուրախությունն է:

2 տարի առաջ Արտաշի դուստրը նշանադրվեց, որի երեկոյի գերշքեղ կադրերը տարածվել էին ողջ համացանցով մեկ:

Եվ ահա, նշանադրությունից 2 տարի անց Արտաշի դուստրը` Սյուզին ամուսնանում է: Սյուզիի հարսանիքի համար ԱՄՆ-ից Երևան են ժամանել հարյուրավոր հյուրեր, ովքեր մասնակիցն են դառնալու այս սպասված արարողությանը:

Սիրված երգչի դուստրն ու ապագա ամուսինը մեծ շուքով և շքեղությամբ են պատրաստվում իրենց կյանքի կարևոր օրվան:

Պսակադրությունն իրականացվելու է Էջմիածնում, իսկ Հայաստանի լավագույն ռեստորաններից մեկում`հայտնի երգիչների ուղեկցությամբ, շարունակվելու է քեֆ-ուրախությունը:

Rate article