Եթե փչացել է ձեր սիրելի հագուստը, քանի որ դրա վրա անանցանելի լաքաներ են մնացել, մի շտապեք այն դեն գցել: Այժմ կպատմենք ձեզ, թե ինչպես կարելի է բնական միջոցների օգնությամբ վերականգնել իրերը՝ առանց թանկարժեք լաքահանիչներ օգտագործելու:
Լաքաներից ազատվելու համար անհրաժեշտ է.
- Ջուր վերցնել:
- Ավելացնել մի գդալ սոդա:
- Ջրի մեջ դնել կեղտոտ իրը:
- Թողնել կես ժամ:
Դրանից հետո հարկավոր է լվանալ այն լվացքի մեքենայի մեջ:
Եթե հագուստի վրա յուղի լաքա է մնացել, ապա անհրաժեշտ է անել հետևյալը.
- Լաքայի վրա եգիպտացորենի կրախմալ լցնել:
- Թողնել ամբողջ գիշեր:
- Առավոտյան լվանալ ձեռքով, իսկ հետո լվացքի մեքենայով: