Եթե առավոտյան դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորություն ունեք, կարդացեք սա

INSPIRACJA

Ողջ աշխարհում, ինչպես նաև մեր երկրում գրեթե բոլոր մարդիկ անմիջապես արթնանալուց հետո սուրճ են խմում։ Եվ մենք բոլորս էլ սիրում ենք արևոտ օրերը, երբ կարլեի է նստել պատշգամբում և վայելել անուշաբույր ըմպելիքը։

Իսկապես սուրճն օգտակար է օրգանիզմի համար, սակայն այն պետք չէ խմել դատարկ ստամոքսին, հատկապես առավոտյան։

Առաջին հերթին, պետք է իմանալ, որ առավոտյան քաղցած վիճակում սուրճ խմելով՝ դուք ավելացնում եք մարսողական տրակտի ներսում աղաթթուների քանակը։ Դա նշանակում է, որ եթե գաստրիտ ունեք, հավանաբար, կհիշեք դրա մասին։ Աղաթթուն վատ է ազդում ստամոքսի վրա։ Օրինակ, եթե  ծանրամարս որևէ մի բան ուտեք, կարող են առաջանալ մարսողական խնդիրներ, քանի որ աղաթթուն դառնում է սպիտակուցների բարդ մարսելու պատճառ։ Իսկ եթե սպիտակուցը լիարժեք չի մարսվում, ի հայտ են գալիս մարսողական այլ խնդիրներ․ որովայնի փքվածություն, աղիների բորբոքում։

Ահա թե ինչու են փորձագետները զգուշացնում և հորդորում՝ դատարկ ստմոքսին սուրճ չխմել։ 

Կա ևս մի պատճառ․ սուրճը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը, և օրգանիզմին շատ ժամանակ է անհրաժեշտ, որ հավասարակշռեցնի այն մեր նորմալ վիճակի հետ։ Կորտիզոլը՝ հորմոն է, որը կարգավորում է մեր կենսաբանական ժամացույցը և արթուն մնալու ունակությունը։

Ինչպես տեսնում եք, արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելու սովորությունը բավականին վտանգավոր է։ Այնպես որ ցանկալի է նախաճաշել՝ նախքան սուրճը խմելը։ Իսկ եթե նախաճաշել չեք կարողանում, այդ դեպքում սուրճին կաթ ավելացրեք, դա կնվազեցնի ըմպելիքի վնասակար ազդեցությունը օրգանզմի վրա։

Rate article