Դեմքի դիմակներ 20 տարեկանից բարձր կանանց համար .

INSPIRACJA

Երիտասարդությունը լավագույն կոսմետիկան է, եւ հազիվ թե ինչ-որ մեկը չհամաձայնի այս մտքին։ Բայց որպեսզի մաշկն ավելի երկար ժամանա թարմ տեսք ունենա, անհրաժեշտ է օգտագործել դեմքի դիմակներ երիտասարդ մաշկի համար։ Ե՞րբ կարելի է սկսել, եւ ո՞րն է դրանց տված օգուտը։ 20 տարեկանից հետո դեմքի դիմակներ օգտագործելը ներկայիս ներդնում է ապագայում գեղեցիկ տեսք ունենալու համար։ Երիտասարդ մաշկի դիմակները առաջին հերթին անհրաժեշտ են վաղաժամ ծերացումը կանխելու համար։ Ավաղ, երիտասարդությունը հարատեւ չէ, եւ մեր մաշկն էլ ժամանակի ընթացքում փոփոխվում է եւ որպես կանոն, ոչ դրականորեն, այլ ավելի ծերանում է, դառնում անփայլ, թույլ եւ ջրազրկված։ Կնճիռների խուսափելու համար պետք է մաշկի մասին հոգ տանել հենց երիտասարդ տարիքից։

Երիտասարդ տարիքում պետք է օգտագործել դիմակներ բայց ոչ շատ հաճախ։ Պետք է սկսել հենց այս տարիքից, որպեսզի 30, 40 եւ ավելի հասակում, Դուք երիտասարդ եւ թարմ տեսք ունենաք։

Բանանով դիմակներ դեմքի համար

Բանանով դիմակները հիանալի սնուցող հատկություններ ունեն։ Բանանը պարունակում է վիտամիններ С, Е. К եւ В վիտամինային խումբ։ Բացի այդ, այս միրգն ունի մանրաթելային կառուցվածք եւ հիանալի միջոց է զգայուն մաշկի համար։ Բանանով պատրաստված դիմակները հատկապես օգտակար են չոր եւ պիգմենտավորված մաշկի համար։ Նման դիմակները շատ հեշտ են պատրաստվում։ Օրինակ, կարելի է վերցնել 1 բանան, ավելացնել 2 ճ. գդ. յուղալի սերուցք եւ 1 ճ. գդ. մեղր։ Ստացված զանգվածը քսել դեմքին եւ լվանալ 15 րոպե անց։ Կարելի է նաեւ օգտագործել մեկ այլ բաղադրատոմս. կես բանանին ավելացրեք ձիթապտղի յուղ եւ ձվի դեղնուց։ Յուղոտ մաշկի համար վերջին երկու բաղադրիչը փոխարինեք սպիտակուցով եւ կիտրոնի հյութով։

Հատապտուղներով դիմակներ

Հատապտուղներով դիամակներ պատրաստելու համար պետք են թարմ մթերքներ, որոնք սնուցում են մաշկը։ Ցանկացած հատապտուղ իր մեջ ներառում է օգտակար բաղադրիչներ՝ վիտամիններ, հակաօքսիդանտներ, օրգանական թթուներ։ Գլխավորը Ձեր մաշկին համապատասխան հատապտուղ ընտրելն է։ Չոր մաշկի համար կարելի է օգտագործել լոռամիրգ, սեւ հաղարջ եւ փշահաղարջ, յուղոտ մաշկի համար՝ մոշ, ելակ, ազնվամորի, կարմիր հաղարջ, իսկ զգայուն մաշկի համար՝ չիչխան կամ հապալաս։ Պիգմենտացիաների հեռացմանը նպաստում են մասուրը կամ ելակը։ Հատապտուղների հիման վրա պատրաստված դիմակները քսելուց առաջ պետք է ստուգել ալերգիկ ռեակցիաների առկայությունը։ Այս պարագայում նման դիմակները շատ վտանգավոր են։

Թեյի ծառի յուղով դիմակներ

Թեյի ծառի յուղով դիմակները ամենաազդեցիկ միջոցն են պզուկներից եւ դեմքի վրա առկա բծերից ազատվելու համար։ Կարելի է յուղը պարզապես քսել միայն պզուկների վրա։ Կարելի է նաեւ այն խառնել այլ օգտակար յուղերի հետ, օրինակ նար դոսի։ Եթե Ձեր մաշկը չափից շատ յուղոտ է, ապա օգտագործեք հետեւյալ դիմակը։ Թեյի ծառի յուղը խառնեք նար դոսի եւ երիցուկի յուղի հետ եւ ավելացրեք մեկ ձվի սպիտակուց։

Դեմքի համար նախատեսված կապույտ կավ

Դեմքի համար նախատեսված կապույտ կավը օգտակար է երիտասարդ մաշկի համար ավիտամինոզի, ծակոտիների աղտոտվածության, մաշկի պիգմենատավորման, պզուկների եւ սեւ կետերի առկայության դեպքում։ Նման պարագաներում կապույտ կավը հակաբորբոքային եւ մաքրող միջոց է։ Դիմակը պատրաստելու համար պետք է. վերցրեք 3 ճ.գդ. կապույտ կավ, նույնքան մանրացված վարսակաշիլա եւ մի ամբողջ գդալ մեղր ու կիտրոնի հյութ։ Կապույտ կավը կարելի է օգտագործել նաեւ առանց այլ բաղադրիչների՝ միայն ջրում լուծելով։ Սնուցող դիմակներ պատրաստելու համար ավելացնում են նաեւ դեղնուց եւ ձիթապտղի յուղ։

 

Rate article