Պատմում ենք գորգերը մաքրելու հիանալի հնարքի մասին, որն օգնում է վերականգնել գորգի մաքրությունը, թարմությունը և գույնը: Այս մեթոդը հատկապես կօգնի այն դեպքում, եթե գորգը շատ կեղտոտ չէ, և չկան բարդ լաքաներ:
Ահա թե ինչպես է արվում ամեն ինչ
Նախապատրաստեք աղ ու փափուկ խոզանակ:
Անհրաժեշտ է սովորական մանր աղ: Փոքր գորգիկի համար բավական է մոտ 3 ճ.գ. աղ, իսկ մեծ գորգերի համար՝ 5-6:
Այժմ աղը հավասարաչափ լցրեք գորգի մակերեսին: Բաշխեք այն հավասարաչափ և թողեք 15-20 րոպե: Այդ ընթացքում աղը լավ կներծծվի, կմաքրի ու կթարմացնի գորգը:
Ժամանակը լրանալուն պես հեռացրեք աղը գորգի մակերեսից: Դա կարող եք անել ինչպես փոշեկուլով, այդպես էլ խոզանակով:
Արդյունքը կուրախացնի ձեզ, քանի որ գորգը նորից թարմ ու նոր տեսք կունենա:
Եթե գորգի վրա կան լաքաներ, պատրաստեք հետևյալ լուծույթը.
- 1լ տաք ջրի մեջ լուծեք 1/3 բաժակ լվացքի փոշի, 1 ճ.գ. անուշադրի սպիրտ: Լավ խառնեք:
Հեղուկը խոզանակի օգնությամբ քսեք գորգի մակերեսին, սպասեք կես ժամ: Այնուհետև մաքուր խոնավ կտորի օգնությամբ մաքրեք խառնուրդը գորգի վրայից: Հնարավորության դեպքում գորգը կախեք բաց տարածքում կամ էլ թողեք պատշգամբում՝ 1-2 օր:
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը