Արա Դեղտրիկյանը պատմել է իր ընտանիքի անդամների մասին․ լուսանկարներ

ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը, ով օրեր առաջ դարձել է 55 տարեկան, սիրով համաձայնել է պատմել իր ընտանիքի անդամների մասին՝ հատուկ BRAVO.am-ի ընթերցողների համար: Դերասանը նշել է, որ հրաշալի ընտանիք ունի, ինչի համար իրեն շատ երջանիկ մարդ է համարում:


Կինս՝ Կարինե Աճեմյանը, ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը: Այնուհետեւ ցանկացել է Թատերական ինստիտուտի թատերագիտական բաժինն ընդունվել, բայց այդ տարի նման բաժին չի բացվել, եւ նա ընդունվել է երջանկահիշատակ Հրաչյա Ղափլանյանի կուրս: Մենք ծանոթացել ենք հենց ինստիտուտում. զուգահեռ կուրսերում էինք սովորում: Հետո Վիեննայում որոկավորում է ստացել ու աշխատել է բանկում, որից հետո երկար տարիներ եղել է ԱԺ պատգամավոր, այժմ էլ Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահն է, հասարակական գործունեություն է ծավալում:

Աղջիկս՝ Մանան Դեղտրիկյանը, Եվրոպական համալսարանն է ավարտել, մի շրջան աշխատել է Սփյուռքի նախարարությունում, որից հետո ամուսնացել է եւ 2013 թվականից բնակվում է Կիեւում: Այժմ չի աշխատում. երեխաների խնամքով է զբաղվում:

Ունեմ երկու թոռնիկ՝ երկու ավազակներ՝ 6-ամյա Արեգն ու 3-ամյա Առնոն: Ի դեպ, օրեր առաջ նրանք աղջկաս հետ եկան իմ հոբելյանին, բեմ բարձրացան եւ շնորհավորեցին ինձ:

Like this post? Please share to your friends: