Խոյ:
Օրը հագեցած կլինի տարբեր իրադարձություններով, անգամ չեք հասցնի կողմնորոշվել, դրանք ի օգուտ են ձեզ, թե՝ ի վնաս: Բացասական մտքերը կխանգար են օբյեկտիվորեն գնահատել ներկա իրավիճակը: Ընկերների հետ շփումը ձեզ դրական լիցքեր կհաղորդի:Այսօր չարժե ակտիվ հանգիստ ծրագրել: Երեկոյան հոգնածություն կզգաք և որևէ վայր այցելելու ցանկություն չեք ունենա: Ճիշտ կվարվեք, եթե երեկոն անցկացնեք տանը, կարող եք ֆիլմ դիտել և լիցքա թափվել:
Ցուլ:
Այսօր ռիսկի դիմել չարժե:Առավել զգույշ և կշռադատված գործեք: Գործընկերների հետ ճիշտ բանակցելու արդյունքում փոխհամաձայնության կգաք, ինչը լավ հիմք կլինի հետագա համագործակցության համար: Մինչդեռ համառությունը կարող է էլավելի սրել առանց այն էլ բարդ իրավիճակը:Ուշադրություն դա րձրեք մտերիմ մարդկանց խառնվածքի դրական կողմերին և կկարողանաք խուսափել ընտանեկան վեճերից: Օրվա վերջում հոգնածություն կզգաք:
Երկվորյակ:
Ֆիզիկական աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ: Աշխատասիրության շնորհիվ որոշ ձեռքբերումներ կունենաք: Նոր մարդկանց հետ հանդիպումն երն ու ծանոթությունները օգտակար կլինեն, նոր երանգ կհաղորդեն ոչ միայն գործնական այլև անձնական կյանքին: Փաստաթղթերի հետ աշխատելիս՝ հնարա վոր է որոշ դժվարություններ ծագեն:Ընտանիքում թեև որոշ տարաձայնություններ կլինեն, այնուամենայնիվ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել : Փորձեք խնդիրները հարթելուց հետո շարունակել հարգել մտերիմների ցանկություններն ու սկզբունքները:
Խեցգետին:
Բարդ հաշվարկների հետ կապված գործերը ցանկալի է հետաձգել: Նպատակահարմար օր է թիմային աշխատանքի համար: Ընկերների հետ համատեղ գործունեութ յունը արդյունավետ կլինի, թեև չեն բացառվում նաև որոշ անհաշտություններ:Անձնական կյանքում իրավիճակը հանգիստ է մինչ օրվա ավարտը: Երեկոյան սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Կլցվեք կասկածներով , դյուրագրգիռ կդառնաք:
Առյուծ:
Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ, մասնագիտական հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա, և ճիշտ պահին աջակցություն կստանաք:Հրաշալի օր է սիրահարված Առյուծների համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշ գնահատել նոր ծանոթներին:
Կույս:
Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Աշխատանքում ոչ միայն կամրապնդեք մասնագիտական դիրք երը, այլ նաև ձեռք կբերեք գործնական կապեր, կարևոր ինֆորմացիա կստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հաղթա նակների ակնկալիք չունենալ:Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակ այն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ: