Այս 10 սխալները գործում են գրեթե բոլոր ժամանակակից ծնողները

Почему нельзя ругаться при ребенке | КТО?ЧТО?ГДЕ?

1. Բնավորության թերագնահատում։

Յուրաքանչյուր երեխա ունի իր բնավորությունը և իր ներքին բարոյական կողմնացույցը։ Սա ավելի կարևոր է, քան ձեր երեխային կատարյալ մարդ դարձնելու համար գործադրած ձեր ջանքերը։ Մի փորձեք նրան սովորեցնել դասագրքային շաբլոններով։ Յուրաքանչյուրին ուրույն մոտեցում է պետք։

Գլխավոր բանը, ինչի մասին պետք է հոգ տանել, նրա բնավորությունն է։ Այն կոփելու միակ հնարավորությունը երեխայի համար՝ նրան ավելի շատ ազատություն տալն է։ Ձեր երեխային մի թաքցրեք իրական աշխարհից։ Թող ձեր սերը նրանց համար բանտ չդառնա։

Почему нельзя ругаться при детях? | Мамоведия - о здоровье и развитии  ребенка

2. Դուք երեխաների մասին դատողություններ եք անումըստ նրանց ծնողների։

Երբ դուք որևէ տեղ հանդիպում եք անդաստիարակ երեխայի, ինքնաբերաբար սկսում եք մտածել, որ նրանք շատ անհաջող ծնողներ ունեն։ Բայց միշտ չէ, որ այդպես է։ Չեն լինում կատարյալ ծնողներ և պլաստիլինային երեխաներ։ Աշխարհում կատարյալ ոչինչ չկա, ինչպես և անհույս ոչ մի բան չկա։ Մենք երբեք չգիտենք, թե որքան ուժգին են այլ ծնողներ մտահոգվում իրենց երեխաների մասին։ Դրա համար էլ չպետք է դատենք նրանց։

3. Դուք մոռանում եք այն մասինոր արարքները բառերից կարևոր են։

Մենք բոլորս էլ մեր երեխաների համար ցանկանում ենք կատարյալ թվալ։ Մենք բոլորս գիտենք, որ որպեսզի երեխան խելացի ու բարի մարդ մեծանա, մենք պետք է նրան օրինակ ցույց տանք։ Բայց մեզնից շատերը մոռանում են այն մասին, որ բարոյական ուղղորդումներն աշխատում են միայն մեկ դեպքում՝ եթե դուք ինքներդ եք դրանց հետևում։

Դրա համար էլ հաջորդ անգամ, երբ դուք ձեր երեխայի վրա կբարկանաք այն բանի համար, որ նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում, հարցրեք ինքներդ ձեզ` իսկ միգուցե երեխան ձեզնի՞ց է օրինակ վերցրել։

4. Դուք ցանկանում եք ունենալ ճիշտայլ ոչ թե՝ իսկական երեխա։

Մենք սկսում ենք մեր երեխաների համար պլաններ կազմել արդեն այն ժամանակ, երբ նրանք դեռ մեր արգանդի մեջ են։ Մենք երազում ենք, որ նրանք կմեծանան ու կհասնեն ավելիին, քան մենք։ Բայց ճակատագրի հեգնանքն այն է, որ դուք չեք կարող այդպիսի կատարյալ երեխա ստանալ, որի մասին երազում եք։

Դուք կստանաք այն միակ հնարավոր մարդուն, որը կարող էր ծնվել միայն ձեզ մոտ։ Մի փորձեք նրա մեջ փոխել այն, ինչը ձեզ դուր չի գալիս։ Մի ստիպեք նրան դառնալ նա, ով նա իբր պետք է դառնար ձեր երազանքների մեջ։ Թող որ նա դառնա այն մարդը, որն ինքը կցանկանա դառնալ։

5. Դուք նրան զրկում եք մանկությունից։

Որքան երջանիկ լինի ձեր երեխայի մանկությունը, այնքան երջանիկ մարդ կմեծանա նա։ Սա գիտնականների կողմից ապացուցված նորմ է։ Երեխային մանկությունից զրկելու ամենահեշտ եղանակը նրան դպրոցի դասերով, երաժշտական դպրոցի պարապմունքներով, օտար լեզուների ուսուցմամբ, սպորտով ու հազար ու մի այլ բաներով ծանրաբեռնելն է։

Բացի այս ամենից, մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները մեզ օգնեն տնային գործերում։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ յուրաքանչյուր երեխա պետք է մանկություն ունենալու իրավունք ունենա։

6. Մրցութային դաստիարակություն։

Յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան մյուսներից լավը լինի, ավելի լավ սովորի, լավագույն արդյունքը ցույց տա։ Շատ ծնողներ սրանով այնքան են տարվում, որ նրանց երեխան ողջ կյանքն ընկալում է՝ որպես մեկ անվերջանալի մրցություն։ Բայց մեր կյանքը միայն քրտինք ու պայքար չէ։

Կյանքը նաև ընթացիկ պահից հաճույք ստանալու գիտակցությունն է։ Ավելի լավ է, աշխատեք երեխայի մեջ սերմանել այն գաղափարը, որ ամեն գնով հաղթանակը նշանակություն ունեցող միակ բանը չէ։ Մարդուն ոչ թե նրա հաղթանակներն են բնորոշում, այլ բնավորությունը։

7. Ձեր ողջ կյանքը ձեր երեխաներն են։

Մենք հպարտանում ենք մեր երեխաներով։ Երբ նրանց մոտ ինչ-որ կարևոր բան է ստացվում, մենք ավելի շատ ենք ուրախանում, քան կուրախանայինք մեր սեփական հաջողությունների համար։

Բայց ամեն ինչ պետք է չափ ունենա։ Դուք պետք է ձեր սեփական կյանքն ունենաք ու ձեր սեփական հաջողությունները։ Երեխան ընդօրինակելու ճիշտ առարկա պետք է ունենա։ Դարձեք այդ մարդը։ Եթե դուք ուզում եք, որ ձեր երեխան լիարժեք կյանքով ապրի, ինքներդ ապրեք այդպես։

8. Բոլոր որոշումները դուք նրա փոխարեն եք ընդունում։

Իհարկե, մենք բոլորս էլ ուզում ենք, որ մեր երեխաներն ինչ-որ ահավոր պատմության մեջ չընկնեն։ Իհարկե, մենք ուզում ենք, որ նա մեզ դիֆերամբներ երգի ու հարգի մեզ այն բանի համար, որ մենք ցանկանում ենք նրա համար լավագույն կյանքն ապահովել։

Սակայն խնդիրն այն է, որ այդպիսի երեխան չի կարողանում ինքնուրույն մտածողություն ձևավորել և ընկնում է երկու ծայրահեղություններից մեկի մեջ` կամ առանց ձեր մասնակցության չի կարողանում ամենապարզ որոշումն անգամ ընդունել, կամ սկսում է մոռանալ այն մասին, որ ամենաթողությունը նորմալ բան չէ։ Ձեր երեխայի փոխարեն որոշում մի կայացրեք, թե նա, ենթադրենք, ի՞նչ պետք է դառնա։ Դա ձեր կողմից սիրո այն դրսևորումը չէ, որը նրան անհրաժեշտ է։

9. Դուք ենթադրում եքոր ձեր երեխաները կատարյալ են։

Երեխաների հետ աշխատող մասնագետներից ես շատ հաճախ լսում եմ, որ շատ ծնողներ այսօր բացարձակապես պատրաստ չեն ընկալել իրենց երեխաների մասին բացասական արձագանքները։ Հենց որ ինչ-որ մեկը նրանց քննադատում է, անմիջապես ծնողների կողմից չընդունելու ալիքի են հանդիպում կամ նույնիսկ ագրեսիայի։

Երբեմն մենք պետք է հնարավորինս արագ միջամտենք, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա։ Եթե ձեր երեխայի ուսուցիչներն ասում են, որ ձեր երեխան իրեն վատ է պահում ու նեղացնում է համադասարանցիներին, եզրակացությունների պետք է հանգել՝ երեխաների, այլ ոչ՝ ուսուցիչների նկատմամբ։

Почему нельзя ругаться при ребенке | КТО?ЧТО?ГДЕ?

10. Դուք երկրպագում եք ձեր երեխաներին։

Մեզնից շատերն աշխատում են կատարյալ ծնողներ լինել։ Մեր երեխաները շատ ավելի լավ պայմաններում են ապրում, քան նրանց տարիքում մենք ենք ապրել։ Մենք բավարարում ենք մեր երեխայի բոլոր քմահաճույքները։ Եթե նոր խաղալիք է ուզում, խնդրեմ, հերթական շոկոլա՞դը, խնդիր չէ։ Խնդիրը, սակայն, այն է, որ երեխաները մտածում են, ասես ողջ աշխարհն իրենց շուրջն է պտտվում։

Եվ երբ հաջորդ անգամ ձեր երեխան չստանա ցանկացածը, ապա շատ խիստ կտխրի, շատ ավելի շատ, քան հարևանի երեխան, ում այնքան էլ երես չեն տալիս։ Մենք չպետք է խոնարհվենք մեր երեխաների առջև, չպետք է երկրպագենք նրանց, այլ պարզապես պետք է սիրենք։ Նրանք մեզ համար տիեզերքի կենտրոնն են, բայց իրենք իրենց այդպես չպետք է ընկալեն։ Այլապես եսասեր կմեծանան։ Այստեղ և հիմա ցանկացած բանը չստանալը նորմալ է։

Like this post? Please share to your friends: