Ահա թե ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները․․․Հրաշք միջոց։Ծնկների ու արմունկների հատվածում մաշկը հաճախ է սև անում։ Այս հատվածում մաշկն ավելի բարակ է. մելանին պիգմենտի անհավասար բաշխումը կարող է հանգեցնել նրան, որ մաշկի որոշ հատվածներ ավելի մուգ լինեն, քան մյուսները։
Fithacker.ru-ն գրում է, որ մարմնի այդ հատվածում մաշկը կարող է կոպիտ ու չոր լինել նաև այն պատճառով, որ արյան շրջանառութ յունն այդ հատվածում ավելի դանդաղ է, ինչպես նաև առկա չեն ճարպագեղձեր։ Արմունկների հատվածում մաշկը կարող է մգանալ բազմաթիվ պատճառներով, այդ թվում.
Տան պայմաններում պատրաստված միջոցների օգնությամբ հեշտությամբ կարող եք ազատվել մարմնի այս հատվածում մաշկի մգա ցումից։ 3 օրվա ընթացքում կարող եք նկատելիորեն բացացնել մաշկի գույնը։Առաջին քայլը շերտազատումն է, երկրորդը՝ բացացնող դիմակը, երրորդը՝ մաշկը խոնավեցնողը։
Առաջին քայլ. հարկավոր է
- 2 գդալ կիտրոնի հյութ
- 1 գդալ շաքար։
Խառնեք երկու բաղադրիչները, քսեք մաշկին թողեք 5 րոպե։ Մաքրեք սրբիչով։
Երկրորդ քայլ. հարկավոր է
- 2 գդալ սանդալի ծառի փոշի
- 1 գդալ մեղր
- 2 գդալ տոմոտ։
Բոլոր բաղադրիչները խառնեք, հաստ շերտով քսեք մաշկին, թողեք չորանա։ Մատներով 5 րոպեի ընթացքում մերսեք մաշկը՝ շրջանաձև շարժումներով։
Երրորդ քայլ. հարկավոր է
- կոկոսի յուղ
- ալոէ վերայի գել։
- 1 գդալ կոկոսի յուղը խառնեք 1 գդալ ալոէ վերայի հետ։ Մաշկին քսեք ամեն օր՝ քնելուց առաջ։
Ապրեք առողջ, եղեք գեղեցիկ ու ցանկալի