Եթե ձեզ ծանոթ է քրոնիկ հոգնածության զգացումը, ուրեմն իմացեք, թե որն է դրա պատճառը։ Ընդամենը մի քանի շտկում և դուք ձեզ շատ ավելի լավ կզգաք։
- ոչ բավարար քանակությամբ եք ջուր խմում
Երբ ձեր օրգանիզմը ավելի քիչ հեղուկ է ստանում, քան անհրաժեշտ է, արյունը խտանում է։ Դրա հետևանքով սիրտը ստիպված է լինում ավելի շատ ջանք գործադրել՝ արյան շրջանառություն ապահովելու համար։ Այդ դեպքում հոգնածությունը դառնում է ձեր մշտական ուղեկիցը։
- քիչ եք ուտում երկաթ պարունակող մթերք
Դրանք են լոբին, հազարի տերևները, ընկույզը, գետնանուշի կարագը, բազուկը, նուռը, լյարդը։
- չեք հանգստանում
Եթե պերֆեկցիոնիստ եք, ձեզ համար կարևոր է, որ ամեն ինչ անթերի արված լինի, ապա այդ դեպքում մեծ է ռիսկը, որ կարող եք տարվել գործերով ու աշխատանքով, իսկ հանգիստը մղել երկրորդ պլան։
- չափազանցնում եք որոշ իրադարձությունների կարևորությունը
Դադարեք կենտրոնանալ բացասական ապրումների վրա։ Եթե անըդնհատ սպասում եք վատի, օրգանիզմը սարսափելի սթրեսի մեջ է ընկնում։
- չեք նախաճաշում
Նախաճաշն օրվա կարևոր մաս է կազմում, այն ողջ օրվա համար էներգիա է տալիս։
- սովոր չեք ասել «ոչ»
Մարդիկ շահագործելու հակում ունեն։ Մի փորձեք գոհացնել բոլորին, առաջին հերթին մտածեք ինքներդ ձեր մասին։ Սեփական գործերը, հոգսերը, շահերը դրեք առաջին տեղում։ Իսկ մերժել կարելի է շատ սիրալիր ու հանգիստ կերպով։
Բացի այս ամենից քրոնիկ հոգնածության պատճառ կարող են դառնալ նաև սուրճի և ալկոհոլի չարաշահումը։
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը