Շատ օգտակար խորհուրդներ իմաստուններից…

INSPIRACJA

Հնդկաստանը բազմադարյա պատմությամբ ու հարուստ մշակույթով հզոր երկիր է։ Երևի ոչ մի ուրիշ երկրում այդքան իմաստուններ, փիլիսոփաներ ու կրոնական լուսավորիչներ չեն ծնվել, որքան Հնդկաստանում…

Ի տարբերություն արևմտյան երկրների, ուր առաջին տեղում դնում են արտաքին ձեռքբերումները, Հնդկաստանի բնակիչներն իրենց ուժն ու էներգիան ուղղել են ինքնաճանաչողությանը։ Դա իսկական հոգևոր լաբորատորիա է, ուր դարերով ուսումնասիրում են կյանքի հանելուկը, ներաշխարհն ու մարդկային նուրբ հոգին։

Ահավասիկ նրանց մի քանի ասույթներ՝․

1— Եթե ինչ -որ մեկը քեզ մեկ անգամ դավաճանել է, դա նրա մեղքն է, իսկ եթե 2-րդ անգամ է դավաճանում, դա քո մեղքն է։

2—Ուշադիր եղիր հյուրիդ նկատմամբ, անգամ, եթե նա քո թշնամին է։Նույնիսկ կացինը ձեռքին անտառահատին ծառը չի մերժում ստվեր տրամադրել։

3—Չի եղել, չկա ու չի կարող լինել այնպիսի մարդ, ով արժանի լինի միայն պարսավանքների կամ միայն գովեստների։

4—Հիմարին խորհուրդներ տալն անօգուտ է։ Դա միայն նրան զայրացնում է։

5—Չմխիթարվածը մխիթարվում է անցածով, թուլամիտը՝ ապագայով, խելացին՝ ներկայով։

6—Երեխան հյուր է քո տանը, կերակրիր, խմեցրու և բաց թող։

7—Կանայք գիտնական են բնությունից, իսկ տղամարդիկ՝ գրքերից։ Ինքդ քեզ հաղթելն անպարտելի լինելու լավագույն եղանակն է։

8—Եթե կինը փայլում է, ապա փայլում է ողջ տունը։ Մռա՞յլ է կինը, ուրեմն ողջ տունը թաղված է խավարի մեջ։

9—Խելամիտն իրավիճակը գնահատում է իր սեփական դատողության համաձայն, հիմարը վստահում է հանրության ասածին։

10—Նեղվածությունը գրեք ավազի վրա, իսկ բարի գործերը փորագրեք մարմարին։

11—Մենք ի վիճակի չենք փոփոխել մեր կյանքի տևողությունը, բայց մենք կարող ենք ինչ -որ բան անել նրա լայնության ու խորության վերաբերյալ։

12—Ուզու՞մ ես մարդուն ճանաչել, ուրեմն նեղացրու նրան։ Մարդն անոթ է, ինչով որ լցված է,այն էլ նրանից դուրս է ժայթքում։

13—Մինչև 5 տարեկանը որդուդ վերաբերվիր ինչպես արքայի, 5-15 տարեկանն՝ ինչպես ծառայի, 15-ից հետո, որպես ընկերոջ:

14—Երբ ծնվել ես, դու լաց ես եղել, իսկ ողջ աշխարհը՝ ծիծաղել է: Ապրիր այնպես, որ մահանալիս դու ծիծաղես, իսկ ողջ աշխարհը՝ լաց լինի:

Rate article