Որպեսզի պաշտպանեք ձեզ ու ձեր մտերիմներին շոգ եղանակին, հետևեք մի քանի կարևոր կանոնների։
- սահմանափակեք արևի տակ գտնվելու ժամանակը;
- շատ ջուր խմեք։ Սովորական մաքուր ջուր, այլ ոչ թե թեյ կամ հյութ։ Օրական առնվազն 2 լիտր;
- տանից դուրս մի եկեք առանց գլխարկի։ Դա կպաշտպանի գերտաքացումից և այրվածքներից;
- ամռանը ձեր նախընտրությունը տվեք թեթև գործվածքից հագուստին;
- երբեք փակ մեքենայի մեջ մի թողեք երեխաներին և կենդանիներին, անգամ եթե 5 րոպեով եք դուրս գալիս;
- տանից դուրս գալուց առաջ մարմնի բաց հատվածները մշակեք արևապաշտպան քսուքով։ Կարող եք նաև մազերի համար հատուկ պաշտպանիչ միջոցներ օգտագործել;
- շոգ եղանակին զերծ մնացեք ալկոհոլ օգտագործելուց։ Այն ջրազրկում է օրգանիզմը;
- նվազեցրեք ֆիզիկական ծանրաբեռվածությունը օրգանիզմի վրա։ Շոգն ու ֆիզիկական ակտիվությունը վատ են անդրադառնում անոթների ու սրտի վրա;
- դիետա պահպանեք․ սնվեք միրգ ու բանջարեղենով։ Հրաժարվեք քաղցր ու կծու սնունդից։ Ընդ որում ուտեստները պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի, այլ ոչ թե սառը։
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը