Մի հնարք՝ 1 վայրկյանում նրբերշիկի որակը ստուգելու համար․ իմացեք՝ արդյոք միս կա բաղադրության մեջ թե ոչ

INSPIRACJA

Դեռ մի քանի տարի առաջ «համեղ» և «օգտակար» բառերը հոմանիշներ էին համարվում: Սակայն քիմիական արդյունաբերության զարգացմանը զուգահեռ փոխվեցին նաև ժամանակները: Համերի ու հոտերի ցանկացած համադրություն հնարավոր է ստանալ նաև լաբորատորիայում:

Այսօր խանութներում վաճառվող նրբերշիկների մեծամասնության բաղադրության մեջ նույնիսկ 1 գրամ միս չկա: Առաջարկում ենք պարզ հնարք, որը թույլ կտա 1 վայրկյանում պարզել՝ արդյոք նրբերշիկ արտադրելիս միս օգտագործել են թե ոչ: 

Ահա հնարքը

Ընտրեք մի քանի տեսակի նրբերշիկ, որոնք ցանկանում եք ստուգել: Եփեք դրանք ու արդեն պատրաստի վիճակում ձեռքով կիսեք մեջտեղից:

Եթե նրբերշիկը բարձրորակ է, ուրեմն մի կտորի եզրը փոս ընկած կլինի, իսկ մյուսը՝ ուռուցիկ: Դա վկայում է այն մասին, որ արտադրանքի մեջ միս կա: Իսկ եթե երկու կեսերն էլ ուղիղ են, համոզված եղեք, որ գնել եք սոյայից և քիմիական բուրավետիչներից, ճարպից և այլ հավելումներից պատրաստված նրբերշիկ:

Առհասակար, խորհուրդ ենք տալիս ինքնուրույն պատրաստել տնական նրբերշիկները կամ հրաժարվել դրանցից՝ ի օգուտ սովորական մսի:

Rate article