ԽՈՅԵՐ
Այսօր սիրելին ձեզ հաճելի եւ անսպասելի նվեր կմատուցի: Միգուցե դա նյութական բան լինի` օրինակ ծաղկեփունջ կամ կոնֆետ, իսկ միգուցե` ոչ նյութական, օրինակ` ժպիտ կամ լավ տրամադրություն: Այսպես, թե այնպես դա ձեզ դուր կգա:
ՑԼԵՐ
Այսօր սիրելիից ինչ-որ կարեւոր բան կիմանաք ձեր մասին, ինչն էականորեն կփոխի ձեր կյանքի ընթացքը, գոնե` մոտական մեկ շաբաթում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Եթե դուք արտասահմանում բարեկամներ ունեք, ապա այսօր նրանցից լուր կստանաք` անսպասելի նորություններով, որոնք ձեզ կզարմացնեն եւ կմտահոգեն:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելին ստիպված չի լինի երկար համոզել ձեզ ընդունել իր օգնությունը: Դուք կընդունեք այն ինքնակամ եւ մեծ ուրախությամբ, քանի որ այլ ելք պարզապես չեք ունենա:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեզ համար շատ կարեւոր կլինի սիրելիին զվարճացնելը, ստիպել նրան ծիծաղել ձեր կատակների կամ ակնարկների վրա: Եթե ստացվի, կարող եք ձեզ հաղթանակած համարել, իսկ եթե ոչ, նշանակում է, որ դեռ պետք է աշխատեք այդ ուղղությամբ:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ամենահամապատասխան օրն է, որպեսզի փոխեք ձեր ոճը: Միայն թե, այնպես արեք, որ ձեր նոր կերպարը սիրելիի սրտով լինի: