Աշխարհում ոչինչ հավերժ չէ, այդ թվում` նաև գեղեցկությունն ու երիտասարդությունը: Տարիների ընթացքում մարդու դիմագծերը փոխվում են` բացահայտելով նրա իսկական տարիքը: Սակայն համապատասխան խնամքի դեպքում ժամանակը կարելի է կանգնեցնել` տնային պայմաններում պատրաստված համապատասխան դիմակների օնությամբ ձգելով մաշկը:
Այժմ ներկայացնում ենք մաշկը թարմ և երիտասարդ պահելու առավել էֆեկտիվ մի քանի դիմակների բաղադրատոմսեր:
Ժելատին-10 գրամ, գլիցերին- 10 գրամ, ջուր- 65 գրամ, ցինկ- 5 գրամ, մեղր-10 գրամ:
Պատրաստման եղանակը: Ժելատինը թրջել սառը ջրով: Ստացված զանգվածը պետք է ուռչի: Այդ պատճառով հարկավոր է այն թողնել մեկ ժամ: Մնացած բաղադրիչները միասին տրորել այնպես, որ դառնան համասեռ զանգված: Ստացված խառնուրդը խառնել ժելատինին և պահել գոլորշու վրա ու խառնել այնքան, մինչև բոլոր բաղադրամասերը լուծվեն:
Լայն բինտից կտրել 3 հավասար շերտեր, այնուհետև դրանք թրջել արդեն պատրաստի զանգվածով: Առաջին շերտը դնել դեմքի ստորին հատվածին, իսկ ծայրերը տանել դեպի քունքերը: Երկրորդ շերտը դնել ճակատին, իսկ երրորդով ծածկել դեմքի միջին հատվածը` ընդգրկելով ականջից ականջ տարածությունը:
Կես ժամից բինտե կտորները հանել, իսկ դեմքը լվանալ գոլ ջրով:
Պատրաստման եղանակը: Քերիչով քերել հում կարտոֆիլը, վրան լցնել ձիթապտղի յուղը: Խառնել, քսել ոչ միայն դեմքին, այլև պարանոցին, իսկ մոտ կես ժամից լվանալ գոլ ջրով:
Սպիտակուցային դիմակ վարսակի փաթիլներով
1 ձու, 1 թ/գ վարսակի փաթիլներ կամ ցորենի թեփ, 1 թ/գ կիտրոնի հյութ, 1 թ/գ կիտրոնի կեղևի քերուկ:
Պատրաստման եղանակը: Ձվի սպիտակուցը հարիչով հարել մինչև փրփրելը, ավելացնել վարսակը կամ թեփը, ինչպես նաև կիտրոնի կեղևի քերուկը և հյութը: Խառնուրդը քսել դեմքին, թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ տաք ջրով, իսկ իդեալական տարբերակում` դեմքը տրորել սառույցի խորանարդիկով:
Այս դիմակն ունի լիֆթինգ էֆեկտ:
Ձգող լիֆթինգ էֆեկտով դիմակ թոշնող մաշկի համար
Մեկ հատ հասած խուրմա, մեկ թ/գ օսլա:
Պատրաստման եղանակը: Խուրման կլպել, այնուհետև տրորել անպայման փայտե գդալով: Ստացված զանգվածին ավելացնել օսլա, խառնել և խառնուրդը քսել դեմքին և պարանոցին: Թողնել 15-20 րոպե, հետո լվանալ տաք ջրով:
Էքսպրես դիմակ խնջույքից առաջ
Մեկ ձվի սպիտակուց, մեկ թ/գ կիտրոնի հյութ, մեկ թ/գ կիտրոնի մանրացված կեղև, մեկ թ/գ քերած նուշ:
Պատրաստման եղանակը: Սպիտակուցը հարել, ավելացնել նուշը, կիտրոնի կեղևի քերուկը և հյութը, խառնել փայտե գդալով, քսել դեմքին, թողնել 10 րոպե: Լվանալ տաք ջրով:
mexrՄաշկը սնուցող և ձգող դիմակ
Մեկ թ/գ կիտրոնի հյութ, մեկ ճ/գ կոսմետիկ չոր կավ, մեկ թ/գ մեղր (ցանկալի է` բաց գույնի), քառորդ կիտրոն:
Պատրաստման եղանակը: Կավին այնքան ջուր ավելացնել, որ դառնա կրեմանման զանգված: Ավելացնել մեղրը և կիտրոնի հյութը, քսել դեմքին, թողնել կես ժամ, ապա լվանալ: Վերջում դեմքը տրորել կիտրոնի կտորով: Սրանից հետո դեմքին կարելի է դնել սառը կոմպրես:
Վարսակից էֆեկտիվ դիմակ դեմքի համար
4 ճ/գ վարսակի փաթիլներ, 5-6 կաթիլ ձիթապտղի յուղ, 1 ճ/գ թթվասեր կամ սերուցք:
Պատրաստման եղանակը: Վարսակի փաթիլների վրա լցնել եռման ջուր, թողնել 15 րոպե: Զանգվածը բավական թանձր պիտի լինի, այլապես դեմքին քսելիս խնդիրներ կառաջանան: Այնուհետև խառնել ձիթապտղի յուղն ու թթվասերը, հանգիստ պառկել մոտ կես ժամ, լվանալ դեմքը, ապա լվացվել հանքային ջրով:
Այս դիմակն ունի մաշկի գույնը հավասարեցնող գերազանց էֆեկտ:
Մրգերն ու բանջարեղենը` որպես գեղեցկության երաշխավորներ
dimakԳերազանց լիֆթինգ էֆեկտի կարելի է հասնել նաև մրգերից և բանջարեղենից պատրաստված այլ տարբեր խառնուրդների միջոցով: Խնձորից, դեղձից, սմբուկից պատրաստված դիմակները գերազանց ձգում են դեմքի մաշկը: Հոյակապ կոսմետիկ միջոց է համարվում նաև պոմիդորային դիմակը:
Բնական կոսմետիկ դիմակները վայրկենապես կհարթեցնեն մաշկը, բայց երկարատև էֆեկտ կարող է ապահովվել միայն դրանց տևական օգտագործումից հետո:
Ցանկալի է, որ բոլոր լիֆթինգ դիմակները դեմքին քսվեն պառկած վիճակում: Այդպես մաշկը կհարթվի բնական կերպով և նույն կերպ էլ կմնա: Իսկ եթե դուք դիմակը քսեք դեմքին ու շարունակեք զբաղվել տնային գործերով, ապա կոսմետիկ միջոցով ծանրացած ձեր մաշկը, ընդհակառակը, կարող է ձգվել դեպի ներքև:
Ցանկացած կնոջ կյանքում գալիս է մի տարիք, երբ դեմքի մաշկը խնամք է պահանջում: Բնականաբար, թեթևամտություն է սպասել, որ դեմքի մաշկը ձգող դիմակները հասուն կնոջը կդարձնեն պարմանուհի, սակայն մաշկի գույնը թարմացնել և նրան փայլ տալ, հարկավ, կարող են:
Միշտ եղեք գեղեցիկ, սիրելի՛ կանայք. դուք դրան արժանի եք: