ԽՈՅԵՐ
Հիանալի օր է, որպեսզի սիրելիի հետ գնաք բնության գիրկը: Սովորաբար բնության գրկում մարդիկ շատ են փոխվում, հանում են քաղաքային դիմակներն ու ավելի անկեղծ դառնում:
ՑԼԵՐ
Այսօր դուք ձեզ շատ միայնակ կզգաք, անգամ եթե սիրելին լինի ձեր կողքին:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դուք պետք է մեծացնեք ձեր հետաքրքրությունների շրջանակը: Ձեր սիրելիին հաճելի կլինի իմանալը, որ դուք միայն իրենով տարված չեք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Աշխատեք այսօր խիստ չվերաբերել այն ամենին, ինչը կատարվում է ձեր անձնական կյանքում:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք ձեր սիրելիից ավելի իմաստուն եւ փորձառու կթվաք, անգամ եթե իրականում այդպես չէ:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր արժե լսել ընկերների խորհուրդները: Նրանք կասեն այն, ինչն ամենից շատ է համապատասխանում ձեզ եւ ձեր սիրելիին այս պահին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այս գիշեր ձեր տեսած երազը կկատարվի: Այն կպատմի այն մասին, թե մոտ ապագայում ինչ կկատարվի ձեզ հետ: Աշխատեք հիշել երազը:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի հասկանա ձեզ, անգամ եթե ձեզ թվա, թե դուք նրան ամեն ինչ բացատրում եք շատ պարզ: Աշխատեք չբարկանալ եւ հունից դուրս չգալ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ դժվարությամբ կտրվի այն, ինչ երեկ այդքան հեշտությամբ էր տրվել: Սա, իհարկե, կառաջացնի սիրելիի դժգոհությունը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Թուլացեք եւ ամեն ինչ ինքնահոսի թողեք: Անգամ եթե սիրելիի հետ ինչ-որ խնդիրներ ունեք, միեւնույն է, այսօր դուք դրանք չեք կարողանա լուծել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Եթե որոշել եք սիրելիից ինչ-որ բան գաղտնի պահել, ապա ամեն ինչ արեք, որպեսզի նա անգամ չսկսի դրա մասին կասկածել: Հակառակ դեպքում՝ ձեր հարաբերությունները կտուժեն:
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելիի հետ բավականին երկար կքննարկեք մի թեմա, որը կապ չի ունենա ձեզ հետ: Աշխատեք չվիճաբանել: