ԽՈՅԵՐ
Աշխատեք այսօր ձեր էներգիան խաղաղ նպատակների ուղղել, այլապես այն շուրջն ամեն ինչ կոչնչացնի:
ՑԼԵՐ
Այսօր դուք հակառակ սեռի կողմից հոգեւոր ջերմության եւ սրտացավության կարիք կունենաք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելին ձեզ մոտ կցանկանա պարծենալ իր գիտելիքներով, այնպես որ` պատրաստ եղեք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեզ ամեն կերպ կշեղեն ձեր անձնական կյանքից, ինչը շատ կնյարդայնացնի ինչպես ձեզ, այնպես էլ ձեր սիրելիին:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ժամանակ անցկացնել մաքուր օդում եւ ցանկալի է` ձեր ընկերակցությամբ:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրելին չի հասկանա ձեզ կես խոսքից, անգամ եթե դուք խոսեք առանց հանելուկների:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ սիրելիի հետ համատեղ ինչ-որ բան պատրաստել` սկսած տոնածառի խաղալիքից, վերջացրած` տան կահույքով:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր շատ կարեւոր է, որպեսզի ներդաշնակ լինեք սիրելիի հետ հագուկապի առումով: Օրինակ` հագնեք միանման գույներով հագուստ եւ այլն:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք լրջորեն կմտածեք ինչ-որ մեկի սիրտը գրավելու մասին: Գուցե դուք արդեն ունեք մեկին ձեր սրտում պահած: Արդեն ժամանակն է վճռական քայլեր անելու:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելիին հեշտ չի լինի առանց ձեզ անգամ մեկ րոպե անցկացնել: Այդ իսկ պատճառով նա անընդհատ կզանգահարի ձեզ, հաղորդագրություններ կուղարկիեւ այլն:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք կլինեք շատ հանգիստ, գուցե անգամ չափից դուրս հանգիստ: Իսկ սերը եւ սառը դատողությունը հազվադեպ են իրար համապատասխանում…
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ շատ լուրջ խոսակցություն տեղի կունենա, որից խուսափել չեք կարողանա: