Ծխողները և նույնիսկ նրանք, ովքեր դադարել են ծխելը, պետք է հասկանան,
որ իրենց թոքերը լիքն են խեժով ու նիկոտինով:Այս հոդվածում մենք ուզում ենք խորհուրդ տալ ժողովրդական միջոց՝ խեժը և նիկոտինը թոքե-րից մաքրելու համար: Իրականում, առաջին բանը, որ պետք է արվի, ծխելը թողնելն է, քանի որ ծխախոտի ծու-խը և նիկոտինը լրջորեն վնասում են թոքերը, և դա անշրջելի է:
Այս բաղադրատոմսը կօգնի ոչ միայն մաքրել Ձեր թոքերը, այլև խուսափել հետագա բարդություններից: Ավելին, այն բաղկացած է ընդամենը 4 բաղադրիչներից։
Անհրաժեշտ է.
1․ Կոճապղպեղի արմատ (մոտ 2,5 սմ),
2․ 2 թեյի գդալ քրքում,
3․ 400 գ շաքարավազ կամ մեղր,
4․ 400 գ սոխ,
5․ 1 լիտր ջուր։
Պատրաստումը.
Ջուրը եռացրեք և ավելացրեք շաքարավազ:Եթե որոշեք մեղր օգտագործել, ապա այն վերջում ավելացրեք:Այ-նուհետև քերեք կոճապղպեղի արմատը, կտրատեք սոխը և դրանք ավելացրեք եռացրած ջրի մեջ:Երբ ջուրը կրկին եռում է, իջեցրեք կրակը և ավելացրեք 2 թեյի գդալ քրքումի փոշի:Այնուհետև պարզապես խառնուրդը եփեք ցածր ջերմության վրա, մինչև որ այն երկու անգամ ավելանա:Արդյունքում ստացված խառնուրդը քամեք և լցրեք բանկայի մեջ:Թողեք սառչի, ապա այն դրեք սառնարանում:
Օգտագործումը.
Այս միջոցն օգտագործեք օրվա ընթացքում 2 ճաշի գդալ ՝ առավոտյան դատարկ ստամոքսին, և նախաճաշից կամ կեսօրից հետո:
Կոճապղպեղ.
Կոճապղպեղը օգտագործվել է ավանդական բժշկության մեջ հազարամյակներ և ունի հնարավորություն` կան-խելու թոքերում լորձի առաջացումը:
Սոխ.
Սոխը չափազանց արդյունավետ է շնչառական վարակների կանխարգելման գործում: Սխտորի պես, սոխն ունի հակաքաղցկեղի հզոր հատկություններ,այդ իսկ պատճառով դրանք հաճախ օգտագործվում են քաղցկեղի բուժ-ման համար: