Շատերը հավատում են, որ կենդանակերպի նշանը, որի ներքո մարդ ծնվել է, ազդում է նրա բնավորության ձևավորման վրա։ Մեր այսօրվա եռյակում ներկայացված են կենդանակերպի այն նշանները, որոնց աստղաբանները համարում են ամենաբարին։
Զգայուն ու բարի խեցգետիններւ
Այս նշանի ներկայացուցիչները գերզգայուն ֆանտազյորներ են։ Ի՞նչ է նշանակում սա։ Ամեն ինչ շատ պարզ է․ ասեք նրանց մի բան, ինչը նման է քննադատության, նրանք մտովի կշարունակեն ձեր ասածը, կավելացնեն, ու արդյունքում կնեղանան։ Նրանք սուր արձագանք են տալիս իրենց ուղղված նկատողություններին, անգամ եթե կատակով են ասված եղել։
Փոխարենը խեցգետինները միշտ պատրաստ են օգնության հասնելուն։ Նրանք բաց են, կամեցող, պատրաստակամ։ Մի խաղացեք նրանց նուրբ զգայարանների հետ։
Առյուծ
Առյուծները բաց, շփվող, ինքնավստահ մարդիկ են։ Թվում է՝ թե այս նշանի ներկայացուցիչները քննադատություններից վախենալ չեն կարող։ Սակայն այստեղ ամեն բան հակառակն է։ Նրանց փխրուն ինքնավստահությունը ու սերը սեփական անձի նկատմամբ կոտրելը չափից շատ հեշտ է։ Առյուծներին հունից հանում է, երբ իրենց քննադատում են։
Սակայն այս նշանի ներկայացուցիչները չեն տխրում ու չեն վհատվում։ Մեծ մասամբ դեպքերում նրանք պատասխանում են քննադատությանը ու ապացուցում սեփական ճշմարտությունը։ Սակայն քննադատությունը ընդունելն ու հաղթահարելը նրանց համար դժվար է։
Կշեռք
Ներդաշնակություն՝ ամեն ինչում․ ահա այս արտահայտությունն ամենից լավ է նկարագրում կշեռքներին։ Նրանք միշտ ամեն հարցում փորձում են գտնել հավասարակշռություն ու ձգտում են գտնվել այդ վիճակում մաքսիմալ երկար։ Եթե մի բան այն չէ, կշեռքների հավասարակշռությունը խանգարվում է։ Ու ամենից շատ նրանց տխրեցնում է քննադատությունը։
Ցանկացած «ծուռ խոսք» նրանք ընկալում են որպես իրենց հասցեին ուղղված վիրավորանք։ Ու սկսում են փորփրել սեփական ներաշխարհը՝ կենտրոնանալով բնավորության թերությունների վրա։ Մի խոցեք նրանց նուրբ հոգին։
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը