Կենդանակերպի 3 ամենախելացի նշանները
Երկվորյակներին հովանավորում է Մերկուրին, որը պատասխանատու է տրամաբանության, կրթվածության և խելքի համար: Այս նշանն ունի պայծառ միտք և հիանալի ինտելեկտ: Երկվորյակները հակված են արագորեն լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները, ունեն ֆենոմենալ հիշողություն և տեղեկատվությունն արագ ընկալելու տաղանդ: Օժտված են հիանալի հիշողությամբ ու տրամաբանությամբ: Շատ դեպքերում Երկվորյակներն ունեն մաթեմատիկական մտածողություն:
Ջրհոսները երբեք չեն ձախողում իրենց պլաններն ու երբեք չեն համակերպվում ամբոխի մեջ՝ պարզապես ստվեր լինելու հետ: Ջրհոսն անում է ամեն ինչ, որպեսզի ամենուրեք հաստատի իր դիրքը։ Եթե նա ինչ-որ գործ է սկսում, ապա անպայման ավարտին է հասցնում այն: Դրանում նա իրեն հավասարը չունի: Ջրհոսները ապագայի մարդիկ են: Նրանք սիրում են փորձեր իրականացնել` ինչպես գիտական, այնպես էլ հոգեբանական և սոցիալական:
Կույսը, ինչպես Երկվորյակները ևս հովանավորվում է Մերկուրիի կողմից: Նա ունի ամեն ինչ վերլուծելու ունակություն, ուշադրություն ու նրբանկատություն: Կույսին դժվար է մոլորության մեջ գցել, քանզի նա բավականին քննադատ է և ուշադիր։ Հաճախ Կույսերն ընտրում են գիտությունն ու հետազոտական աշխատանքները: Նրանք կարող են դառնալ հիանալի բժիշկներ: Կույսերի մեծ մասը շատ լավ տիրապետում են մաթեմատիկային ու կարողանում են ցանկացած ոլորտում հաջողության հասնել և լինել լավագույններից մեկը: