Ծնող դառնալը հուզիչ ու մի քիչ էլ վախեցնող իրադարձություն է։ Դա նշանակում է, որ փոքրիկ մարդը ամբողջությամբ ձեզանից է կախված լինելու։ Բացի նրանից, որ պիտի բավարարեք նրա հիմնական պահանջները, դուք նաև պատասխանատու եք նրա համար, թե ինչպիսի մարդ նա կմեծանա։
Ցուլ
Ցուլերը նվիրված զուգընկեր ու ծնող են, գիտեն, թե ինչպես ընտանեկան կյանքը պահել կայուն։ Ծնող-ցուլերը կարողանում են տնտեսել, պրակտիկ են, մանկուց երեխաներին սովորեցնում են քրտնաջան ու համառ աշխատել։ Նրանք ձգտում են ունենալ ներդաշնակություն, ինչն էլ փորձում են փոխանցել երեխաներին։
Խեցգետին
Խեցգետինները լավ ծնող են դառնում էմոցիոնալ կապվածության շնորհիվ։ Հոգ են տանում ընտանիքի մասին ու փորձում կատարել երեխայի ցանկացած կամակորություն։ Նրանք օժտված են կարեկցելու ունակությամբ, հասկացող են, զգայուն, ինչն էլ խեցգետիններին դարձնում է չափազանց նուրբ ու սիրող ծնող։
Այծեղջյուր
Լուրջ ու անկախ այծեղջյուրները երեխաների դաստիրակության հարցում առանձնահատուկ մոտեցում են ցուցաբերում։ Նրանց համար կարևոր են դիսցիպլինան և կարգ ու կանոնը։ Այխեղջյուրները սիրում են ապագայի համար պլաններ կառուցել, նախապես մտածել երեխայի ուսման համար գումար հավաքելու մասին։ Այծեղջյուրները կարողանում են ղեկավարել մարդկանց, երեխաների համար լավ օրինակ են ծառայում։
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը