Մեզանից յուրաքանչյուրն օժտված է որոշակի հատկանիշներով, բնավորության առանձնահատուկ գծերով։ Այն, թե ինչպիսին կդառնա մարդը, կախված է նրա դաստիրակությունից, շրջապատից, ու անգամ ծնվելու ամսաթվից։ Կպատմենք, թե կենդանակերպի որ նշաններն են համարվում ամենաբարին, չէ որ բարությունն ու կարեկցանքը այն հատկանիշներն են, որոնք տրվում են մարդուն ծնված օրվանից։
Ձկներ
Ձկների բնավորության գլխավոր առավելությունը՝ նուրբ հոգին է, զգայունությունը, անկեղծ էմոցիաները։ Այս նշանի ներկայացուցիչները մշտապես փորձում են օգնել շրջապատի մարդկանց՝ անելով դա ի սրտե։ Նրանք ձգտում են աջակցել կարիքավորներին, օգնության ձեռք մեկնել անգամ նրանց, ում հետ մինչ այդ լավագույն հարաբերությունները չեն ունեցել։ Ձկները չեն սիրում կոնֆլիկտներ, այդ իսկ պատճառով նրանք հաճախ բոլոր կոլեկտիվների և թիմերի ամենացանկալի մասնակիցն են լինում։
Խեցգետիններ
Այս նշանի ներկայացուցիչներին հաճախ են մեղադրում՝ թե նրանց մոտ բացակայում է մարդկանց հանդեպ բարի վերաբերմունքը։ Սակայն քչերը գիտեն, որ իրականում դա այլ մարդու գործողությունների արդյունք է։ Կարևոր է իմանալ, որ Խեցգետինները տանել չեն կարողանում դավաճաններին։ Իսկ ահա մետրիմների հանդեպ Խեցգետինները ցուցաբերում են անսահման բարություն ու կարեկցանք։ Այս նշանի ներկայացուցիչները հարազատներին և մտերիմ մարդկանց կպաշտպանեն նույնիսկ այն դեպքում, երբ վերջիններս իրավացի չեն։
Աղեղնավորներ
Աղեղնավորների բարության մասին քաջ գիտեն բոլոր նրանց մտերիմները։ Այս նշանի ներկայացուցիչները առանձնանում են բարությամբ և նրբանկատությամբ, ինչի շնորհիվ հաճախ են ընտրում հոգեբանի մասնագիտությունը։ Նրանք հեշտությամբ են լեզու գտնում ամենատարբեր մարդկանց հետ, դառնում ընկերական շրջապատի անփոխարինելի մարդը։
Աղեղնավորները տանել չեն կարողանում վատատեսներին, իսկ ահա դրական մարդկանց հետ շփմանը միշտ պատրաստ են։ Այս նշանի ներկայացուցիչների հետ հեշտ է ընկերություն անելն ու աշխատելը, քանի որ նրանք ուշադիր են դիմացինի զգացմունքների նկատմամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը