5 հետաքրքիր հնարքներ՝ կատարյալ մաշկ ունենալու համար
Հում կարտոֆիլը սնուցում է մաշկը․
Ազատվեք աչքերի տակ եղած պարկերից․
Հակաօքսիդանտների և վիտամին C-ի մեծ պարունակությունը (որը պարունակվում է կարտոֆիլի մեջ) նորմալացնում է արյան շրջանառությունը դեմքի այս նուրբ և քմահաճ հատվածներում:
Այս ապրանքը խթանում է արյան հոսքը, նեղացնում է մազանոթները: Ահա, թե ինչ կարող եք անել աչքերի տակի այտուցներից ազատվելու համար:
Դիտեք նաև՝
Բաղադրիչները.
- Հում կարտոֆիլ՝ 2 «օղակ», հաստությունը՝ 1 սմ,
- Սպիտակ կտր — 2 հատ:
- Քերիչ:
Կոսմետիկ միջոցի պատրաստման եղանակը.
- Մաքրեք հում կարտոֆիլը, կտրեք երկու «օղակ»,
- Դրանք անցկացրեք քերիչով,
- Զանգվածը լցրեք սպիտակ կտորի վրա և մոտ 15-20 րոպեով դրեք աչքերի տակ:
Հեռացրեք պիգմենտացիան․
Բաղադրիչները.
- Փոքր կարտոֆիլ — 1 հատ,
- Վարունգ — 1 հատ,
- խնձորի քացախ — 1 ճաշի գդալ
Կոսմետիկ միջոցի պատրաստման եղանակը.
- Քերիչով անցկացրեք կարտոֆիլն ու վարունգը,
- Բաղադրիչները լցրեք ամանի մեջ և ավելացրեք քացախ,
- Մանրակրկիտ խառնեք,
- Բամբակը խոնավացրեք դրա մեջ և քսեք մաշկին: Թողեք 15-20 րոպե, ապա լվացվեք:
Հակատարիքային դիմակ․
Դեմքի մերսում կարտոֆիլի մի կտորով:
- Վերցրեք մի կտոր կարտոֆիլ` մինչև 3 սմ հաստությամբ:
- Քսեք դեմքին շրջանաձև շարժումներով:
- Լվացեք դեմքը և քսեք Ձեր սիրելի կրեմը:
Պզուկների և սև կետերի դեմ․
Կարտոֆիլը պարունակում է վիտամին C, կալիում (K), ծծումբ (S), պղինձ (Cu): Պղնձի հետքի տարրը խորապես մաքրում է մաշկը և հեռացնում թունավոր նյութերը: Եվ դա օգնում է պզուկների և սև կետերի բուժմանը:
Վերցրեք մի կտոր կարտոֆիլ և քսեք դեմքին՝ շրջանաձև շարժումներվ, ինչպես նախորդ բաղադրատոմսում:Ընթացակարգից հետո չպետք է լվացվեք, թողեք կարտոֆիլի հյութը դեմքին ամբողջ գիշեր:
Մաշկը հանգստացող միջոց
Վերցրեք մեկ կարտոֆիլի խառնուրդ և 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ:
Կոսմետիկ միջոցի պատրաստման համար.
- Կարտոֆիլն անցկացրեք մանր քերիչով,
- Լցրեք ամանի մեջ և ավելացրեք կիտրոնի հյութը,
- Մանրակրկիտ խառնեք:
- Քսեք դիմակը քնելուց առաջ և պահեք 15-20 րոպե, ապա լվացեք: