Ինչպես պատրաստել հավը՝ հանգիստ լինելով, որ դրա մեջ չեն մնացել հորմոններ և հակաբիոտիկներ: Ոչ մի բարդ բան չկա իրականում: Հետևելով ստորև ներկայացված մեթոդներին՝ կկարողանաք ազատել հավը զանազան վնասակար նյութերից:
Առաջին մեթոդ
Արգանակը, եթե եփել եք խանութից գնած հավ, ցանկալի չէ օգտագործել: Դրա մեջ չկան օգտակար տարրեր: Հավը եփելու ժամանակ դուրս են գալիս տարբեր վնասակար նյութեր ու հայտնվում արգանակի մեջ: Այնպես որ ապուր պատրաստելու համար ավելի լավ է օգտագործել տնական հավ:
Երկրորդ մեթոդ
Եթե ցանկանում եք հավը պատրաստել ջեռոցում, անհրաժեշտ է հեռացնել հավի ներքին օրգանները, նաև կաշին: Դրանց մեջ են պահպանվում վնասակար նյութերի մեծամասնությունը:
Երրորդ մեթոդ
Հավը կարող եք դնել հատուկ լուծույթի մեջ: Անհրաժեշտ է 1լ ջուր և 1-2 գդալ աղ, նաև 1/4 կիտրոնի հյութ: Խանութից գնված հավը դնել լուծույթի մեջ, սպասել 2 ժամ, քամել: Դրանից հետո ևս մի անգամ պատրաստել նույն լուծույթից ու էլի 2 ժամով հավը դնել մեջը:
Այժմ կարող եք պատրաստել ցանկացած ուտեստ:
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը