Ինչու ՉԻ ԿԱՐԵԼԻ խոհանոցային սրբիչը գազօջախի բռնակին կախել

Ցանկացած խոհանոցում մի քանի սրբիչ կա՝ նախատեսված տարբեր նպատակների համար։ Մեկը ձեռքի համար է, մյուսը՝ սպասքի, երրորդը՝ մակերեսների։ Սակայն ոչ բոլորը գիտեն, թե որտեղ է պետք պահել դրանք։

Բազմաթիվ կանայք սրբիչները կախում են գազօջախի բռնակին, ինչը շատ հարմար է։ Սակայն որքանո՞վ է դա հիգիենիկ։ Եկեք հասկանանք, թե ինչու գազօջախի բռնակը սրբիչ պահելու համար նպատակահարմար տեղ չէ։

где хранить кухонные полотенца

Գտնվելով գազօջախին մոտ՝ սրբիչը ջրի, նաև տարատեսակ կեղտոտվածությանը հետ կոնտակտի մեջ է լինում։ Արդյունքում դրա վրա կուտակվում են բակտերիաներ, այդ թվում նաև հիվանդություններ առաջացնող։ Բացի այդ, բակտերիաները կարող են հայտնվել նաև ջեռոցի ներսում։ Արդյունքում կարող եք առողջության համար վնասակար սնունդ ստանալ։

где хранить кухонные полотенца

Իսկ որտե՞ղ պահել սրչբիչները։ Հիգիենայի նորմերը չխախտելու համար խորհուրդ է տրվում կախել դրանք առանձին կախիչների վրա՝ հնարավորինս հեռու այն հատվածից, որտեղ սնունդ եք պատրաստում, որպեսզի յուղի և ջրի հետ կոնտակտը հասցնեք նվազագույնի։

где хранить кухонные полотенца

Հաշվի առեք այն, որ խոհանոցային սրբիչները խորհուրդ չի տրվում գցել լվացքի մեքենան հագուստի հետ։ Սակայն եթե որոշեք նման կերպ վարվել, չմոռանաք նախապես թրջել դրանք փրփրաջրի մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը

 

Like this post? Please share to your friends: