«Իմ կես» Մոսո Կարապետյանն ամուսնալուծվելուց հետո ցույց է տվել իր նոր ընտրյալին

INSPIRACJA

«Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի դարձած դերասան Մոսո Կարապետյանը և Քրիստինա Հովհաննիսյանն ամուսնացել էին 2016 թվականին։ Զույգի ծանոթութունը տեղի էր ունեցել ԱՄՆ-ում։  Ամուսնությունից հետո դերասանը տեղափոխվել էր ԱՄՆ բնակության, որտեղ էլ  զբաղվում էր սեփական բիզնեսով: 2018 թվականին Լոս Անջելեսում լույս աշխարհ եկավ զույգի առաջնեկը՝ Լեոն։ Սակայն այս ամենից որոշ ժամանակ անց Մոսոն և Քրիստինան սոցիալական իրենց էջերից հեռացրել էին համատեղ հրապարակումները և շուտով հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։

Արդեն այսօր Մոսո Կարապետյանի նոր սիրելին՝ Միշել Տոնոյանը, դերասանի մասնակցությամբ նոր լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջի story բաժնում, որով էլ Մոսոն կիսվել էր հետևորդների հետ։ Հրապարակմանը կից Միշելը գրել էր.

«Իմ կես»։

Rate article