Ցածր ինքնագնահատականը մեր ժամանակներում հաճախ հանդիպող խնդիր է: Զարմանալի է, բայց տվյալ խնդիրը հանդիպում է նաև բիզնեսմենների, աստղերի մոտ:

Հետաքրքիր է, որ նայելով մարդու ափսեի պարունակությանը՝ կարելի է ենթադրություններ անել նրա ինքնագնահատականի վերաբերյալ
Դու այն ես, ինչ ուտում ես
Իզուր չէին վաղ ժամանակներից փիլիսոփաները նշում, որ ուղիղ կապ կա մարդու սննդակարգի և բնավորության միջև:

Անինքնավստահ մարդը ձգտում է որևէ կերպ լրացնել, հարթել ինքնավստահության պակասը: Ու այդ պատճառով էլ նրա ամենօրյա սննդակարգը սովորաբար բաղկացած է մի քանի կետից:

Չափից շատ քաղցր
Բազմաթիվ քաղցրակերեր փորձում են լրացնել կյանքում ուրախության պակասը գլյուկոզայով հարուստ սնունդով: Անինքնավստահ մարդիկ ժպտալու պատճառներ քիչ ունեն: Ու այդպես խմորեղենի մի կտորին հաջորդում է մյուսը: Եթե ձեզ մոտ նկատում եք նման խնդիր, տորթի հերթական կտորը վերցնելուց առաջ նայեք ձեր շուրջը. իսկապես չունե՞ք ուրախանալու որևէ առիթ:

Ֆասթֆուդ, «աղբային» սնունդ
Անինքնավստահ մարդիկ ենթագիտակցաբար իրենք իրենց համարում են բոլորից վատը: Հետևաբար փորձում են պատժել իրենց՝ ընդհանուր ընդունված ստանդարտներին չհամապատասխանելու համար: Սովորաբար պատիժն իր մեջ ներառում է տարատեսակ ընկույզների, պիստակների, չորահացերի, չիպսերի ու այլ վնասակար սնունդի ոչ չափավոր օգտագործում:

Բարձր կալորիականությամբ սնունդ
Յուղոտ, ալյուրից պատրաստված սնունդի հանդեպ անփոփոխ սերը նույնպես կարող է վկայել մարդու ցածր ինքնագնահատականի մասին: Չարաշահելով նման սնունդը՝ մարդը կարծես կոմպենսացնում է սեփական անձի հանդեպ սիրո բացակայությունը:

Անորակ սնունդ
Անորակ, վնասակար սնունդ գնելով՝ շատերը ենթագիտակցաբար պատժում են իրենց, քանի որ ասոցացնում են սեփական ներաշխարհը էժան ապրանքի հետ:

Միայն կետերից միաժամանակ մի քանիսի առկայության դեպքում է կարելի խոսել ցածր ինքնագնահատականի առկայության մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին ինֆո կայքը