Երբ որդի ունենամ, անունը Ռոբերտ Աբաջյանի պատվին եմ դնելու․ 44-օրյա պատերազմի մասնակից Հայկը կնոջ հետ պարզել են երեխայի սեռը (Տեսանյութ)

INSPIRACJA

Երբ որդի ունենամ, անունը Ռոբերտ Աբաջյանի պատվին եմ դնելու․ 44-օրյա պատերազմի մասնակից Հայկը կնոջ հետ պարզել են երեխայի սեռը (Տեսանյութ)

44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանն իր կնոջ` Տաթև Այվազյանի հետ «Gender party» են կազմակերպել, որում պարզել են երեխայի սեռը։

Զույգը հուզիչ տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնի է դառնում, որ նրանք տղա են ունենալու։

Հայկն իր եթերներից մեկի ժամանակ խոստացել էր, որ երբ ամուսնանա, շատ է ցանկանում, որ տղա երեխա ունենան, և անպայման անունը դնելու են Ռոբերտ՝ հատուկ Ռոբերտ Աբաջյանի պատվին։

Նշենք, որ Հայկի և Տաթևի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։

Հավելենք, որ Հայկը, որպես բժիշկ իր առաքելությունն է կատարել 44-օրյա պատերազմին և վիրավորվել վիրավոր ընկերներին օգնության հասնելու ճանապարհին։

Տեսանյութը ստորև

Rate article