Մի օր Հինգ Շին նստած էր փոքր, բայց աննկարագրելի գեղատեսիլ լճի ափին, իսկ նրան ընկերակցում էր աշակերտներից մեկը: Օդը լցված էր բնության նուրբ բույրերով, քամին գրեթե հանդարտվել էր, ու ջրի հայելային մակերեսն անհավանական հստակությամբ արտացոլում էր ամեն կատարվելիք:
Բնության կատարելությունը, դրա հանգստությունն ու մաքրությունը ակամա առաջացնում էին ներդաշնակության վերաբերյալ մտքեր: Ու վերջապես Հինգ Շին դիմեց աշակերտին.
—Հարգելիս, ասա, ըստ քեզ երբ մարդկային հարաբերություններում կտիրի լիարժեք ներդաշնակություն:
Երիտասարդ ու հետաքրքրասեր պատանին, ով հաճախ էր ուղեկցում ուսուցչին զբոսանքների ժամանակ, սկսեց մտածել: Որոշ ժամանակ անց նայելով բնության ու լճի մեջ դրա արտացոլանքի նմանությանը՝ պատասխանեց.
-Ինձ թվում է, այն ժամանակ կտիրի ներդաշնակություն, երբ բոլոր մարդիկ կգան մի ընդհանուր եզրակացության, նույն կերպ կմտածեն, կդառնան միմյանց արտացոլանքը: Այդ ժամանակ չեն լինի տարաձայնություններ, վեճեր, բայց արդյո՞ք նման բան հնարավոր է:
—Ոչ, — պատասխանեց ուսուցիչը, —հնարավոր չէ, բայց պետք էլ չէ: Այդ դեպքում կլինի ոչ թե ներդաշնակություն, այլ մարդու լիարժեք դիմազրկում, նրա ներքին «ես»-ի կորուստ, անհատականության ջնջում: Մարդիկ ոչ թե կարտացոլեն միմյանց, այլ կդառնան ստվեր:
1 րոպե լռելուց հետո իմաստունն ավելացնում է.
—Մարդկային հարաբերություններում ներդաշնակություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուրը ոչ թե կձգտի ունենալ միասնական կարծիք և կրկնօրինակել մյուսներին, այլ կհարգի դիմացինի՝ սեփական անհատականությունն արտահայտելու իրավունքը: